Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը կալանքի տակ է վերցվել
Մերձավոր Արևելք
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի դատարանը վճիռ է արձակել երկրի նախկին նախագահ 69-ամյա Փերվեզ Մուշարաֆին տնային կալանքի տակ առնել. գրում է Deutsche Welle-ն:
Մի քանի ժամ առաջ ոստիկանությունը ձերբակալել է Մուշարաֆին, ով հինգշաբթի օրը, թիկնապահների թիկունքում պահվելով, փախել էր դատարանի դահլիճից ձերբակալման վճռից հետո: Մուշարաֆը դատարանի առջև կկանգնի 2 օրից: Մուշարաֆի դեմ ձերբակալման հրամանը ներկայացվել է 2007-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու հիման վրա Պակիստանի դատավորների ապօրինի ձերբակալելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Պակիստանի դատարանը նախօրեին վճիռ էր կայացրել ձերբակալել երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին, ով վերջերս վերադարձել էր հայրենիք 5-ամյա կամավոր աքսորից հետո: Այդ որոշման համար պատճառ էր հանդիսացել 1999-ին Պակիստանում իշխանությունը զավթելու համար Մուշարաֆի դեմ ներկայացված մեղադրանքը:
Դատական վարույթի ընթացքում դատավորը մերժեց գրավի դիմաց Մուշարաֆին բաց թողելու պահանջը, ինչպես նաև չեղյալ հայտարարեց նախկինում նրա համար մուծված գրավը, որի շնորհիվ նախկին նախագահը կարողացել էր վերադառնալ Պակիստան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ