Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Ալիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում 

Տիգրան Սարգսյանի 7,2% տնտեսական աճը բլեֆ է. Հրանտ Բագրատյան

Բլոգոսֆերա

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը. վերջինս մասնավորապես գրել է.

«Քիչ առաջ իմացա վարչապետ Սարգսյանի վերանշանակման մասին։ Է.Շարմազանովն էլ ասել է, քանի որ ապահովել 7,2% տնտեսական աճ։ Հիշեցնեմ, որ վերանշանակվում է մի մարդ, որի օրոք ՀՀ տնտեսությունը 5 տարում 2 անգամ աճելու փոխարեն գրեթե նույնն է մնացել։ Ինչ վերաբերում է 7,2% աճին, ապա այն բլեֆ և ստորև կրկնում եմ ապրիլի 12-ին արած գրառումս։ Պատրաստ եմ հանիդիպել Տ.Սարգսյանի հետ և ապացուցել։ Ստացվում է, ոչ մի փոփոխություն էլ չի լինելու։ Իսկ այդ աճերը ահա այսպես նկարվելու են։ 2008-ին գոնե մի քանի հոգու փոխեցին։ Չեմ հասկանում, մարդ չու՞նեն։ Թե իսկապես ընդդիմությանը տաշեղի տեղ էլ չեն դնում։ Բա Հայաստ՞անը։

«Տնտեսական տարվա (2012թ) ամփոփումը այս պահին շատ կարևոր է, քանի որ առաջիկա մի քանի օրերին վարչապետ է նշանակվելու։ Դատելով ամեն ինչից կառավարությունը կամ ԱՎԾ-ն առայժմ կարողանում են թվերի մանիպուլյցիաներով ինչ-որ աճ ցույց տալ, նախագահն էլ դրանք մատուցում է լրագրողներին։ Մի անգամ, 2012-ի մարտին ՀՀԿ համագումարում նախագահը տնտեսական վերլուծություն կատարեց։ Մեղմորեն ասած կառավարությունը շփոթվել էր և ուրիշ երկրի թվեր էր մատուցել։ Այս քանի օրը կարծես թե պատմությունը կրկնվել է։ Հիմա էլ տուժած կողմը լրագրողներն են։

Անցնենք գործի։ 5 տարի առաջ Սերժ Սարգսյանը խոստացել էր ՀՆԱ աճ 100%-ով, մինչդեռ այն աճել է 5%-ով։ 2009թ համաշխարհային տնտեսական ճգնաժամի վկայակոչումն անտեղի է՝ աշխարհում այդ նույն ցուցանիշը 5 տարում աճել է 12,5%-ով։ Արդյունքում հիմնական տնտեսական ցուցանիշով (բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ) Հայաստանը 185 երկրների մեջ 99-րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը (2011թ)։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ-ն այդ 5 տարիներին լքել է 225 հազ մարդ՝ բնակչության 7 տոկոսը։ Եթե այս արտագաղթը չլիներ, ապա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն պետք է պակասեր բացարձակ գումարով։ 5 տարիների ընթացքում (2008-2012թթ) եկամուտները 2 անգամ (100%-ով) աճելու փոխարեն աճել են 4%-ով (այդքան է միջին ամսական անվանական աշխատավարձի հավելաճի և գների հավելաճի տարբերությունը)։ 2012թ, օրինակ, գներն աճել են 3.1%-ով, իսկ աշխատավաձը՝ 3.2%-ով (http://www.armstat.am/am/ , ապրիլի 12-ի ժամը 16։15 դրությամբ)։ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ լիովին իրավացի էր՝ աշխատավարձը 0.1%-ով ավելի արագ է աճել, քան գները։ Եթե մեզ մոտ իրավիճակը տարեկան 0.1%-ով լավանա, իսկ ԱՄՆ-ում չփոխվի, Տիգրան Սարգսյանն էլ հավերժ վարչապետ մնա, ապա 2890 տարի հետո Հայաստանը կհասնի ԱՄՆ-ին։ Պատկերացն՞ում եք, 2012թ տնտեսությունն աճել է 7.2%-ով, իսկ եկամուտները՝ սոսկ 0.1%-ով, 72 անգամ պակաս։ Միայն աստծուն է հայտնի (մեկ էլ կառավարությանն ու ԱՎԾ պետ Ս.Մնացականյանին), թե այդ աճը (եթե այն կա) ի՞նչ է եղել։ Եվ ընդհանրապես, 5 տարիների ընթացքում տնտեսությունն աճում է 5 տոկոսով, երկրի բնակչությունը պակասում է 7%-ով, մեկ շնչին ընկնող արտադրության ծավալն, ուրեմն, ավելանում է 12%-ով, բայց աղքատությունը 23%-ից դառնում է….. 35%։ Սերժ Սարգսյանին չէր խանգարի լրագրողներին հանդիպելուց առաջ այս թվերն իմանալ։

Բայց սա դեռ քիչ է։ Երբ որ խորանում ես այդ չեղած թվերի մեջ ապա սկսում ես…. զարմանալ։ Վերցնենք օրինակ 2012թ վիճակագրական տվյալների ամփոփումը։ Այս պահին (2013թ ապրիլի 12, ժամը 16։22) կայքում կախված են հետևյալ թվերը։ 2012թ ՀՆԱ-ն կազմել է 3981 մլն դրամ և 2011թ ՀՆԱ-ից (3776 մլն դրամ) անվանական ավել է 5,5%-ով ( http://www.armstat.am/am/?nid=126&id=01001, ապրիլի 12-ի ժամը 16։26-ի դրությամբ )։ Հետաքրքիրն այն է, որ դեռևս 2012-ի նոյեմբերին, երբ կառավարությունը ԱԺ էր ներկայացրել 2013-ի բյուջեն, վերլուծականում 2012-ի ՀՆԱ-ն գնահատվել էր 4200 մլն դրամի չափով (հիմա էլ, ապրիլի 13-ի ժամը 16։38-ի դրությամբ, ֆինանսների նախարարության կայքում կա այդ թիվը՝ 4218 մլն դրամ է, http://www.minfin.am/main.php?lang=1&mode=budget&year=2013&iseng=1&isarm=1)։ Բայց դե ՀՀ ԱՎԾ վերջնական թիվն է՝ 3981 մլն դրամ։ Հիմա, 2012-ի բացարձակ ՀՆԱ-ն պետք է բաժանենք 2011-ի վրա (այսինքն՝ 3981 մլն դրամը 3766 մլն-ի վրա) և սրանից հանենք դեֆլյատորի մեծության բացարձակ փոփոխությունը։ Դեֆլյատոր կոչվածը գրեթե նույն գների ինդեքսն է՝ տվյալ տարվա անվանական ՀՆԱ-ն բաժանած նույն տարվա ՀՆԱ-ի վրա արդեն բազիսային տարվա գներով։ Ավելի կոնկրետ՝ դեֆլյատորը սպառողական գների ինդեքսն է հաշվի առած նաև եկամուտների փոփոխությունը՝ աշխատավարձ, տոկոսային եկամուտներ և այլն։ Որպեսզի ՀՆԱ-ն աճեր 7,2%-ով վերը նշված 2011 և 2012թթ. ՀՆԱ բացարձակ թվերի պայմաններում դեֆլյատորը պետք է բացասական լիներ։ Կարծես թե սա անհնար էր. գներն արդեն աճել էին 3,1%-ով։ Ուրեմն աշխատավարձը, այլ եկամուտները պետք է նվազած լինեին։ Բայց արի ու տես սրանք նույնպես աճել են՝ 3,2%։ Հըմ, զուր չէր Սերժ Սարգսյանի ասածը լրագրողներին՝ աշխատավարձն ավելի արագ է աճել (թեկուզ աննկատ)։ Ուրեմն դեֆլյատոր կոչվածն այնքան պիտի լիներ, որքան գների ու աշխատավարձի աճը։ Եվ իրոք, կառավարությունն ինքը 2013-ի բյուջեն հաստատել է 2,3% դեֆլյատորով (տես՝ “ՀՀ 2013թ պետական բյուջե, մաս I”, երևան 2012, էջ 50, այստեղ օր ու ժամ չեմ գրում, քանզի տպագրված է և փոխել հնարավոր չէ)։ Բայց արի ու տես ԱՎԾ-ն 2012-ի ինդեքս դեֆլյատորը հաշվել է … 98,4% (http://www.armstat.am/am/?nid=126&id=01003, ապրիլի 12-ի ժամը 17։04 դրությամբ)։ Այդ նույն էլեկտրոնային էջում կարդում ենք ինդեքս-դեֆլյատորները 2011 (104,2%), 2010 (107,8%), 2009 (102,6%) թթ համար։ Այս թվերը մեկին մեկ բռնում են “ՀՀ 2013թ պետական բյուջե, մաս I” վերը նշված գրքում նշած թվերի հետ։ Այսպիսով, ստանալով 98,4% դեֆլյատոր ՀՀ ԱՎԾ հեշտությամբ կատարում ՀՀ կառավարության պատվերը տնտեսական աճի մասով՝ 5,5% + 1,6% = 7.1%։ Հիմա թող Սերժ Սարգսյանը մինչև կառավարություն նշանակելը պարզի Կառավարության, ֆիննախի ու ԱՎԾ թվերը, հասարակությանը բացատրի, թե ով է ճիշտ և ո՞վ է սխալ։ Սա լուրջ է։ Ավելի լուրջ քան կարելի է պատկերացնել։ Ի դեպ, եթե բացառապես առաջնորդվում ենք Կառավարության ու ԱՎԾ թվերով, ապա 2012-ի իրական տնտեսական աճը եղել է 2-3%։ Բայց այս մասին մեկ ուրիշ անգամ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին
Ամենադիտված