Սփյուռքահայ ներդրողը «քցվում» է, և դա նորմալ է
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Կրկին իր ողջ «հմայքով» փայլեց Տիգրան Սարգսյանը՝ այս անգամ «Moody’s» վարկանիշային գործակալության կանխատեսման նկատմամբ Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) մեկնաբանության տեսքով: «Moody’s»-ը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի վարկանիշը կարող է ընկնել, և վարչապետն էլ, ի դեմս ՀՀ ԿԲ-ի, ենթադրում է, որ պարտադիր չէ նման հեռանկարը: Իսկ ինձ ավելի հետաքրքրում է մեր իրական կյանքը և ոչ թե այս կամ այն գործակալության չափանիշները: Իսկ մեր իրական կյանքում սփյուռքահայ ներդրողը «քցվում» է, և դա նորմալ է, գերմանացի ներդրողը «քցվում» է, և դատարանը նրան չի պաշտպանում, մեկը կարող է ինչ-որ ոլորտում մոնոպոլ դիրք ունենալ՝ փակելով մնացած գործարարների ճանապարհը, իսկ համապատասխան պետական կառույցը դա այդպես չի գնահատում… Դրանից հետո «Moody’s» չէ՝ ով էլ լինի՝ չի կարող արտերկրյա գործարարներին համոզել, որ ներդրում անեն այստեղ՝ բացառյալ ռուսական կամ այլ «կեղտոտ փողերը», որոնք, իրադրության փոփոխությամբ պայմանավորված, կարող են նաև «տեղ չհասնել»»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան