Բուրժուաներ ամբողջ աշխարհի, միավորվե՛ք...
Բլոգոսֆերա
«Ապրիլի 30-ին ՀԱԿ-ը Լևոն-Տեր Պետրոսյանի մասնակցությամբ հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում:Այս հանրահավաքն,ըստ էության, լինելու է ընդդիմության ներսում սեփական հնարավորությունները ի ցույց դնելու ցուցասրական միջոցառում:ՀԱԿԿ հիմնադիր համագումարում Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ին ուղղված ռեվերանսները և դրան հակառակ' Րաֆֆիի քննադատությունը, ապրիլի 30-ին ավելի նյութական կդառնան:
Նախ, Տեր-Պետրոսյանը ևս մի քաղաքագիտական վերլուծություն կանի Րաֆֆիի գործողությունների ոչ քաղաքական բնույթը ապացուցելու համար:
Երկրորդ՝ Ազատության հրապարակում հավաքվածների թվով կփորձի ցույց տալ,որ իրական ընդդիմությունը հենց ինքն է որ կա:Ճիշտ է Այդ հանրահավաքին նույնիսկ ՀԱԿ-ականները դժկամությամ կգան,բայց հրապարակը լցնելու հարցը Տեր-Պետրոսյանը արդեն լուծել է:ՀԱԿԿ համագումարին ԲՀԿ-ին ուղղված ռեվերանսները ապրիլի 30-ին իրենց արդյունքը կտան:Այդ օրը ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՆ հրապարակ կգործուղի մեծ թվով մարդկանց և բացառված չէ ,որ իր գործողություններին քաղաքական աստառ տալու համար ՀԱԿԿ առաջնորդը հայտարարի,որ Հայաստանում այլևս տրված է ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ հեղափոխության մեկնարկը:Իսկ այդ պարագայում մեզ մնում է միայն գոչել՝ ԲՈՒՐԺՈՒԱՆԵՐ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ,ՄԻԱՎՈՐՎԵՔ...»։
Գրառումը՝ «Ազատ խոսք» ֆեյսբուքյան էջից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան