Քաղաքապետ դառնալու երկու ճանապարհ
Բլոգոսֆերա
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, փորձագետ, «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե ես որոշեմ դառնալ Երևանի քաղաքապետ, ես կունենամ քաղաքապետ դառնալու երկու ճանապարհ: Առաջինը, դա ժողովրդի քվեն ստանալով դառնալ քաղաքապետ:
Երկրորդը, դա ստեղծելով Երևան քաղաքի «ստվերային իշխանություն», ընտրությունները կեղծելով դառնալ քաղաքապետ:
Առաջին դեպքում, պարզ է չէ, որ ես, ստանալով ժողովրդի մեծամասնության քվեն, ազատ կլինեմ իմ որոշումներում: Ես ստիպված չեմ լինի սպասարկելու Երևանի «ստվերային իշխանության» անդամների շահերը և որոշումներ կկայացնեմ ի շահ հասարակության ու պետության: Պարզ է նաև, որ ես չեմ կարողանալու ունենալ թաքնված եկամուտ, օգտվել ատկատներից, անօրեն գումարներ աշխատել Երևանի բյուջեյի հաշվին, քանի որ ինձ հետևելու են հազարավոր աչքեր և առաջին իսկ սխալի դեպքում ինձ կհոշոտեն:
Երկրորդ տարբերակի դեպքում ես սպասարկելու եմ փոքր խումբ մարդկանց շահերը ի վնաս հասարակության և պետության: Ես կարևորագույն որոշումներս կայացնելու եմ ոչ թե ըստ օրենքի, այլ ըստ չգրված կանոնի և ըստ վերևից տրված գեղեցկության չափանիշի: Եթե ես սպասարկելու եմ մի խումբ մարդկանց շահերը, օգնելու եմ նրանց հարստանալ, միլիոններ կուտակել և դրա համար ոչ ոգ չի պատժվելու, ապա ինչն է ինձ խանգարելու, որ ես ինքս էլ օգտվեմ այդ հնարավորությունից, ի շահ ինձ էլ որոշումներ կայացնեմ և մի քանի միլիոն էլ ես աշխատեմ: Ջանդամ որ մի քանիսի բողոքը չեմ լսի, հայհոյանքներին ու անեծքներին չեմ արժանանա, միևնույն է, դրանից ոչ ոգ չի տուժել:
Եթե ես որոշեմ, թե որ տարբերակով քաղաքապետ դառնամ, ապա ես կընտրեմ երկրորդը, իսկ դուք ո՞ր տարբերակով ընտրված Երևանի քաղաքապետ կուզենաք տեսնել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան