Ի՞նչ է նշանակում՝ հայաստանցի, ղարաբաղցի, ու էն էլ՝ սենց սուր ու ստոր
Բլոգոսֆերա
Սմբատ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ԼՂՀ ՊԲ-ում եմ ծառայել ու հաստատապես կարող եմ ասել, որ ՊԲ-ը ամենակարգապահ ու ամենախստապահանջ կառույցն է Արցախում, որ երբևէ եղել է։
Երբ ՊԲ-ի դիրքերում զինվոր է մահանում, վստահ եղեք, որ դա ծայրահեղ ու անհասկանալի մի իրավիճակում է եղել, որովհետև էնտեղ չկա մի զորամաս, որտեղի սպաները աչքաթող անեն իրենց զինվորներին, ուշադիր չլինեն նրանց ու նրանց ծառայության ճիշտ և անվտանգ կազմակերպման համար։
Ուրիշ է, երբ զինվորն ինքն է՝ անդաստիարակ, հանցագործին բնորոշ վարվելակերպ ու վարքագիծ դրսևորում, թքած ունենում իր սպաների, իր հրամանատարների հենց իրեն անվտանգությանն ուղված բոլոր հորդորներին ու պահանջներին և տեղի է ունենում դեպք, որի արդյունքում մենք կորցում ենք ևս մեկ հայ զինվոր։
Երեկվա դեպքը դեռ հայտնի չէ ինչի հետևանքով է, բայց ես համոզված եմ, որ այն հակառակորդի գնդակից է եղել, իսկ եթե պարզվի, որ համածառայակցի կողմից է եղել, դա արդեն լուրջ քննության պետք է առնվի։
Ամեն դեպքում, ճիշտ չեմ համարում այն լրատվամիջոցներին ու լրագրողներին, որոնք առիթը բաց չեն թողնում նման դեպքերի ժամանակ ՊԲ-ից պատասխաններ պահանջելու, երբ ՊԲ-ը միանշանակ ամեն ինչ անում է, որ նման դեպքեր երբեք չլինեն, իսկ եթե լինում են, պատկերացրեք ինչ իրավիճակներն են դրդում նման դեպքերի։
Հ.Գ. Իսկ վերոնշյալ վերնագիրը դնողը թող գնա գրոծի ծոցը, այ համբալ ինչ է նշանակում, հայայստանցի, Ղարաբաղցի ու էն էլ սենց սուր ու ստոր, ապազգային մոտեցում խնդրին, դու անասուն ես ուրիշ ոչինչ «ԼՂՀ-ում հայաստանցի զինվոր է մահացել. անկախ փորձագետը ցանկանում է մասնակցել դիազննությանը»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան