Գլուխ է գովացել, որ Արմեն Մարտիրոսյանի դեմ ուժ էր կիրառել
Բլոգոսֆերա
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Նորքի 1-ին զանգվածում՝ Նանսենի փողոցի մոտակայքի շենքերից մեկում, «Բարեւ, Երեւան» դաշինքի ակտիվիստները բուկլետներ բաժանելիս հանդիպել են մի բոսյակի՝ ոստիկանության համակարգում աշխատող, ով գլուխ է գովացել, որ ապրիլի 9-ին խաղաղ ժողովրդի ու մասնավորապես Արմեն Մարտիրոսյանի դեմ ուժ կիրառողներից մեկն է եղել (այս պահին ճշտվում են նրա մասին բոլոր տեղեկությունները): Ոստիկանությունը նույնպես պարտավոր է օգնել, որպեսզի ոստիկանական համակարգը ազատվի նման բորենիներից, ու ժողովրդի վրա ձեռք բարձրացնող ոհմակի այդ ներկայացուցիչը պատասխանատվության կանչվի Արմեն Մարտիրոսյանի դեմ իրականացված բռնությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով: Նրան գտնելը բարդ բան չէ, մանավանդ, որ մենք ավելի ստույգ տեղեկատվություն կփոխացենք թե՛ նրա անվան, թե՛ բնակարանի վերաբերյալ: Ֆեյսբուքյան ակտիվիստներն արդեն իսկ պարզել են Շամիրամի մեկ այլ որդու անուն-ազգանունը եւ գտնվելու վայրը: Այնպես որ, բավարար է ընդամենը մեկ «ուչաստկովի» բորենիներին մեղադրյալի աթոռին նստեցնելու համար»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան