Էլի բանակը դարձավ մեր թշնամին, էլի սգավոր հոր ցավը՝ «գրանտի աղբյուր»
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Էլի բանակը դարձավ մեր թշնամին, էլի բանակը դարձավ փող աշխատելու տեղ, էլի սգավոր հոր ցավը սպառման աղբյուր ու դեսպանատան գռանտի աղբյուր դարձավ:
Իսկ իրականում, իրականում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, մենք ունենք ընդամենը մի արժեք, դա բանակն է:
Մենք այդպես էլ չսովորեցինք, որ չի կարելի ողբ անող մարդուն խառնել վայրի արջի ցեղերին: Իսկ այ գիտեք, որ բանակում ինչ փոփոխություններ են կատարվում վերջին ժամանակներում: Այս մասին երկար ժամանակ է ուզում էի գրել, պարզապես ժամանակս չէր ներում, իսկ այսօր այդ օրն է: Գիտեք, որ ամեն ինչից զատ այսօր յուրաքանչյուր ստորաբաժանմանը կցված են քաղաքացիական մարդիկ, զորամասի մոտակայքում գտնվող բնակավայրերից, զինվորների ծնողներ, ուսուցիչներ, դաստիրակչական խմբեր կատարողներ: Իսկ գիտեք, որ այժմ շատ բաներ են փոխվել՞՞՞:
Ինչ է, մեր հասարակության մեջ ամեն ինչ իդեալական է, և միայն բանակն է խլում մեր տղաներին մեզանից՞՞: Մոռացաք, թե ինչպես էր անչափահասը 19-ամյա տղային դանակահարում: Իսկ եթե դա հիմա չաներ, նա դա անելու էր բանակում:
Միայն մի բան կարող եմ հստակ ասել, այսօր եթե մենք փնովում ենք բանակը, թեկուզ այն վատն էլ լինի, վաղը, որ չունենանք բանակ, ձեզ ոչ մի դեսպանատուն չի պաշտպանելու:
Բանակը մեր երկրի սիրտնա , ու եթե փոփոխություններ են կատարվում, դա պետք է լինի կամաց կամաց, ինչպես մարդու մոտ, չէ որ մարդու հիվանդ սիրտն էլ չես կարող հանել ու նորը դնել:
Եվ ի վերջո, բանակին այդքան փնովելու փոխարեն, լավ կանեն շատերը գնան ու ծառայեն բանակում: Իսկ բանակում տեղի ունեցող հանցագործությունները, հանցագործ սպաներն ու գեներալները պետք է ենթարկվեն պօատասխանատվության, ես չեմ ժխտում, որ բանակում չկն հանցագործ պագոնավորներ, բայց ողջ համակարգը այդպիսին չէ:
ՀՀ ԶՈՒ պահեստազորի ավագ սերժանտ,
Հրետանային հրանոթի հրամանատար
Հայոց բանակի գերազանցիկ
Հարություն Մկրտչյան»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան