«Երկիրը կործանվել է, վերջին հույսն էլ՝ վերջացել»
Բլոգոսֆերա
Արթուր Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ինչքան էլ խուսափեմ, բայց էս անգամ պետքա գրեմ:
Տաքսիստը, որի հետ Ավանից իջա քաղաք, ասում է, որ այսօր օդանավակայան է տեղափոխել 5 եղբայրներից վերջինին: Բոլորը ունեին երեխաներ, ընտանիք: Գնում են Ռուսաստան, ընտանիքներով, որտեղ իր ասելով մեկ տարում քաղաքացիության հարցն էլ են լուծում:
Գնալու պատճառները ըստ իրեն՝
1. Երկիրը կործանված է:
2. Պոլիտեխնիկ են ավարտել՝ էլեկտրոնշիկ, գործ չունեն:
3. Տղաներին այսպիսի բանակ չեն ուղարկելու ոչ մի դեպքում: Առաջ սովետի ժամանակ, օտար տեղերում ավելի ապահով էին ծառայում, քան հիմա սեփական հողի վրա:
4. Վերջին հույսը մարդկանց վերջացել է:
5. Վերաքննիչ դատարանի որոշումը, նորից բողոքարկվել ու ուղարկվել է սկզբնակետ: Իսկ անվերջ ցիկլով դատարաններից հոգնել են:
Հիմա ո՞վ է մեղավոր. այդ գնացողները, երկիրը վարի տվողները՞, թե՞ հույսը մաշացնող ընդդիմությունները»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան