Ե՞րբ են դադարելու «հայաֆիկացված» ադրբեջանական երգեր լսել
Բլոգոսֆերա
Վիգեն Զարգարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ե՞րբ են շատ շատերը դադարելու հայաֆիկացված ադրբեջանական երգեր լսել: Որ թուրքերին, ադրբեջանցիներին թշնամի եք համարում՝ ի՞նչի եք իրենց երգերի տակ տժում: Ամենուրեք այդ ոռնոցներն են լսվում. վարսավիրանոցներում, երթուղայիններում, նույնիսկ մարդաշատ վայրերում: Օրինակ որոշ անցորդներ ռեփ կամ ռոք են լսում, բայց այնուամենայնիվ ստիպում են նրանց ունկնդրել այդ ամենը: Չնայած շատերը ասում են, որ իրենք ուրիշ ժանրեր են լսում՝ նույնպես թաքուն այդ աղբը լսում են: Շատ ամոթ է այդ ամենը: Բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, պատկերացումներ են կազմում այս երկրի մասին, որպեսզի վերադառնալուց հարազատներին և ընդհանրապես ծանոթներին պատմեն: Եվ բացարձակ պետք չէ ցույց տալ, որ անճաշակություն է տիրում: Բան չունեմ ասելու՝ մարդկային արժեքները որոշվում են քաղաքակիրթ, բարեսիրտ, իրենց գինը իմացող և այլ տիպերի անձանցով: Բայց զզվելի է ուղղակի թեկուզ պատահական լսել այդ երաժշտություն կոչվածը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան