Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրաժարվել է փակել Տիմոշենկոյի գործը
Ռուսաստան
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հրաժարվում է փակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված երկրորդ քրեկան գործը, որը կապվում էր բյուջետային գումարների մսխման և էներգետիկ ռեսուրսների հարկերից խուսափելու համար։
Դատախազության հայտարաության մեջ նշված է, որ այս գործի հետ կապված քննության արդյունքում պարզվել է, որ նախկին վարչապետը հարկերից խուսափելու և բյուջետային գումարները մսխելու արդյունքում պետությանը պատճառել է 45 մլն գրիվիի վնաս։ Հայտարարությունում ասվում է նաև, որ հարկերից խուսափելու համար նա իր ընկերությունները գրանցել է տարբեր օվշորային գոտիներում։ Հաղորդում է Lenta.ru լրատվականը։ Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոն վերջերս Կիևի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման՝ ռուսական գազի պայմանագրերի հետ կապված։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)