Սիրիական ընդդիմության առաջնորդը հրաժարական է տալիս
Մերձավոր Արևելք
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Մուազ ալ Խաթիբը 2-րդ անգամ հայտարարել է իր հրաժարականի մասին Սիրիայի հարցում միջազգային հանրության անգործության պատճառով. երկուշաբթի գրում է France-24-ը:
Ալ Խաթիբը հրաժարական է տալիս, որպեսզի դրանով ցուցադրի իր բողոքը «սիրիացի ժողովրդին օգնելու հարցում միջազգային հանրության ցուցաբերած անգործության նկատմամբ»,-հաղորդում է հեռուստաընկերությունը:
Ազգային կոալիցիայի նոր ղեկավարի ընտրությունները կկայանան մայիսի 10-ին:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ալ Խաթիբն առաջին անգամ հայտարարել էր իր հրաժարականի մասին Facebook սոցիալական կայքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ