ԲՀԿ-ի ընդդիմադիր հռչակվելու միտքը՝ դասական PR-ի հասարակ քայլ. ՀՀԿ պատգամավոր
Բլոգոսֆերա
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ծանոթացա Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ ձևակերպված այն մտքին, թե ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր հռչակի:
Տարիներ առաջ, երբ ուսումնասիրում էի PR հնարքներ և հմտություններ, նման մի հնարք եմ հանդիպել դասագրքերից մեկում՝ ինչպես գրավել ընդդիմադիր ընտրողների վստահությունը:
Նախընտրական շրջանում ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից հնչեցված այս միտքը ոչ այլ ինչ է, քան դասական PR-ի հասարակ քայլ:
Հարգելով հանդերձ քարոզարշավային ցանկացած ցենզուրային հնարք՝ չեմ կարող չնշել, որ երևանցիները բավականին իմաստուն են, միանշանակ գնահատելու են բոլոր այս քայլերը և ընտրելու են ԳՈՐԾԸ, այլ ոչ թե ԽՈՍՔԸ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան