Օտարերկրացիներին առևանգած թալիբները հայտարարել են, որ գերիներն իրենց լավ են զգում
Մերձավոր Արևելք
MI-8 ուղղաթիռն ու նրա ուղևորներին առևանգած աֆղան թալիբները հայտարարել են, որ իրենց պատանդները շատ լավ են զգում. մեջբերում է AFP-ն:
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչը հայտնել է գործակալությանը, որ գերիներին տարել են գրոհայինների ճամբար, ուր շարժման ղեկավարությունը որոշում կկայացնի նրանց հետագա ճակատագրի մասին:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Աֆղանստանում թալիբները առևանգել էին աֆղանական Khorasan Cargo Airlines ավիաընկերությանը պատկանող MI-8 ուղղաթիռը, որի վրա եղել է Թուրքիայի 7 քաղաքացի, 1 ռուս և 1 աֆղան թարգմանիչ: Երկուշաբթի օրը թալիբները, ստանձնելով առևանգման պատասխանատվությունը, հայտարարել էին, որ ուղևորները կենդանի են և չեն տուժել: Իշխանությունները բանակցություններ են վարում գերիներին ազատելու կապակցությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ