Չգիտես ինչու, առ այսօր չեն ասում ՀՀՇ-ականների թալանած փողերի տեղը
Բլոգոսֆերա
Նարինե Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Օհո՜, էլի գլորվեցինք պեչենու բաղերը: Կար, բա որ չլիներ, ՀՀՇ-ական թալանչիները ո՞նց էին երկու, չորս, թե ութ միլիարդ դոլարը զխտկվելու և շվեյցարական բանկերում հաշիվներ բացելու (այս մասին, խոսքը մեր մեջ, ամենատեղյակներն են ԱԽՔ-ն ու վերջերս հեղափոխական դարձած մի մարդ, որոնք տարիներ առաջ հայտարարեցին, թե գիտեն ՀՀՇ-ականների թալանած փողերի տեղը և շուտով կհայտարարեն այդ մասին, բայց, չգիտես ինչու, առայսօր չեն կատարել իրենց խոստումը): Հա, մինչ ՀՀՇ-ի երևան գալը երկիր դրախտավայրում ու մնացած աշխարհում տիրում էր միայն ջերմ սիրո և բարեկամության մթնոլորտը: Եկան ՀՀՇ-ականները և ամեն ինչ տակնուվրա արեցին: Եվ ես, երդվյալ ՀՀՇ-ականս, ճարահատյալ ստիպված եմ ներկայումս խոստովանել, որ դա իրոք մեր՝ ՀՀՇ-ականներիս ձեռքի գործն էր և աշխարհում հանդիպող «բոլոր արատավոր երևույթները» մենք ենք նախագծել և առաջինը իրականացրել: Բայց, ինչպես նման դեպքերում դայլայլում են ներկա իշխանության սոխակները մի կեղտոտ բան կատարելուց հետո, այդ ամենի մեջ «միայն բացասական բաներ տեսնելը ճիշտ չէ»: Ո՞Ւմ հայտնի չէ, որ ՀՀՇ-ի կողմից «բոլոր արատների հիմքերը դնելը» խթանեց այն, որ Համմուրաբին գրի իր օրենքները, ձևավորվի Հռոմեական իրավունքը և, վերջապես, տեղ հասնեն Աստծո տասը պատվիրանները»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան