Ես իմ համեստ քայլերով գնալու եմ ծիծեռնակաբերդ, գնալու եմ, լռեմ, հիշեմ, որ ավելի վրեժ լցնեմ իմ արյան մեջ
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր երեկոյան գնալու եմ ջահերով երթին: Գնալու եմ ոչ որպես լրագրող, և ոչ որպես վրիժառու, գնալու եմ ոչ արևածաղիկի համար, կամ էլ հայհոյանք տալու համար: Ոչ այսօր երեկոյան գնալու եմ ջահերով երթին, որովհետև ես իմ մեջ լուռ ցասում ունեմ, ես իմ մեջ արյան վրեժ ունեմ, ես լուռ եմ լինելու:
Ես չեմ ասելու որ մեզ կոտորել են, ոչ որվհետև մեզ այսօր էլ են կոտորում, ինչ է չե՞նք տեսնում, որ այսօր էլ կա կոտորած, ինչ է կույր ե՞նք:
Այսօր երեկոյան ես իմ համեստ քայլերով գնալու եմ ծիծեռնակաբերդ, գնալու եմ, լռեմ, գնալու եմ հիշեմ, ու գնալու եմ, որ ավելի վրեժ լցնեմ իմ արյան մեջ, ու եթե ես չլուծեմ այս վրեժը, իմ արյան միջից այն անցկացնելու եմ իմ հետնորդներին, գուցե նրանք դա անեն»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան