Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստել Ամեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջ Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Դու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Բելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ 

Օսկանյանի նոր առաջարկները

Բլոգոսֆերա

Վարդան Օսկանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Աճ, թե խնայողություն» բանավեճը կրկին գլուխ է բարձրացրել: Այս անգամ կշեռքի նժարն ակնհայտորեն թեքվել է հօգուտ աճի:

Մի քանի օր առաջ Վաշինգտոնում ավարտվեց ԱՄՀ-ի Միջազգային արժութային և ֆինանսական հանձնաժողովի (IMFC) 27-րդ տարեկան նիստը, որտեղ երկար քննարկումներից հետո եզրակացություն կար, որ առաջիկա ժամանակաշրջանում անդամ երկրների տնտեսական քաղաքականության գլխավոր թիրախը պետք է լինի տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը:

ԱՄՀ-ն այսպիսի եզրակացության է հանգել՝ ելնելով այն փաստից, որ նախորդ տարիներին բազմաթիվ երկրներ կիրառել են զսպողական և խնայողական քաղաքականություն՝ հույս ունենալով, որ պարտքի կրճատման ճանապարհով կհասնեն տնտեսական աճի ապահովման: Արդյունքում թե՛ տուժել է տնտեսությունը, թե՛ հիմնականում աճել է պարտքը:

Հետաքրքրական զուգադիպությամբ նման եզրակացության է հանգել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նա հայտարարել է, որ Եվրոպայում զսպողական քաղաքականությունը հասել է իր սահմանին, արդյունք չի տվել և հանրության կողմից այսօր աջակցություն չունի:

ԱՄՀ-ն՝ որպես նոր մոտեցում, առաջարկում է դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականության և կառուցվածքային բարեփոխումների մի այնպիսի խառնուրդ, որը միանշանակորեն միտված կլինի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը:

Ես կարծում եմ, որ այս առաջարկությունը ամբողջությամբ կիրառելի է նաև Հայաստանի պարագայում: Նախորդ հինգ տարիներին կառավարության վարած քաղաքականությունը դրական արդյունքներ չի ունեցել հիմնականում այն պատճառով, որ թիրախում եղել է գնաճի զսպումը, ոչ թե տնտեսական աճը, գլխավորապես իրականացվել է զսպողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն, կառուցվածքային որևէ լուրջ փոփոխություն չի իրականացվել:

Հարկ է նկատել, որ անգամ գերակա խնդիր հռչակված գնաճի խնդիրը չի լուծվել, քանզի վերջին հինգ տարիներին հանրագումարային առումով ունեցել ենք մոտ 30 տոկոս գնաճ, մինչդեռ առավելագույնը պետք է լիներ 22 տոկոս՝ ՀՆԱ-ի խոստացված տարեկան իրական 8-10 տոկոս աճի պայմաններում։ Իրավիճակը չփրկեց ո՛չ ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունը (2008-2009 թթ.), ո՛չ վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձր մակարդակի պահպանումը։

Ներկայում, երբ վարչապետը վերանշանակվել է և կառավարություն կազմելուց հետո պետք է Ազգային ժողովին նոր ծրագիր ներկայացնի, ես կարծում եմ, որ այդ ծրագիրը պետք է հաշվի առնի ԱՄՀ-ի վերոնշյալ մոտեցումները: Այդ երեք ուղղություններից յուրաքանչյուրում ես կառաջարկեի երեք նոր շեշտադրումներ ունենալ, որոնք կարող են էապես խթանել տնտեսական աճը:

Հարկաբյուջետային քաղաքականության մասով

1. Թեթևացնել փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա կխաթարի բյուջեի կատարումը, սակայն հարկային բեռի նվազեցումը կփոխհատուցվի փոքրի ու միջինի առավել մեծ շրջանառությամբ և նոր բիզնեսների ի հայտ գալով: Ի վերջո, պետք չէ մոռանալ Լաֆերի կորի մասին, ըստ որի՝ հարկային բեռի թեթևացումը բերում է բյուջետային մուտքերի ավելացմանն ու պետության սոցիալական ծախսերի նվազմանը։
2. Էականորեն ավելացնել կենսաթոշակները և բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Սա ակհայտորեն կբերի տնտեսության մեջ պահանջարկի աճին, որը կխթանի տնտեսական աճը՝ մեծացնելով նաև հարկային մուտքերը: Գնաճի խնդիր տվյալ դեպքում չի առաջանա, քանզի 37-տոկոսանոց աղքատությամբ երկրում վճարունակ պահանջարկի ավելացումը չի կարող էականորեն ազդել գների մակարդակի վրա։
3. Կառավարությունը պետք է մի քանի մեծ ենթակառուցվածքային ծրագրեր նախաձեռնի, որոնք տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման լուրջ շարժիչ կլինեն: Դրանց իրականացումը հնարավոր է բյուջեի լրացուցիչ դեֆիցիտով, որի ֆինանսավորումը պետք է արվի ներքին (պետական պարտատոմսերի թողարկման) և ոչ թե արտաքին պարտքի մեծացման հաշվին:

Դրամավարկային քաղաքականության մասով

1. Ավելացնել դրամի շրջանառությունը տնտեսության մեջ, միաժամանակ բյուջեի ծախսումների պարբերականությունն այնպես կարգավորել, որ դա հանգեցնի դրամի շրջանառության արագության մեծացման:
2. Նպաստել վարկերի էժանացմանը և վարկ ստանալու գործընթացի հեշտացմանը:
3. Թողնել, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվի առանց միջամտությունների: Ճիշտ է՝ դա կհանգեցնի դրամի լրացուցիչ արժեզրկման, սակայն կխթանի արտահանումը և կբարձրացնի դրսից եկած տրանսֆերտների գնողունակությունը: Այսպես կոչված «փափուկ կառավարելի» փոխարժեքային քաղաքականությունն ամենաընդունելին է մեր դեպքում։ Հետճգնաժամային փուլում այդ մեխանիզմին անցել են մի շարք զարգացած երկրներ, որպեսզի կարողանան արդյունավետ պայքարել նոր ճգնաժամերի դեմ։

Կառուցվածքային բարեփոխումների մասով

1. Բիզնեսը տարանջատել քաղաքականությունից: Նախևառաջ նկատի ունեմ, որ պետական համակարգը պետք է ազատել պետական պաշտոնը բիզնեսի տրամաբանությամբ շահույթի աղբյուր դարձրածներից։
2. Վերացնել արհեստական մենաշնորհները և հավասար մրցակցային դաշտ ապահովել բոլոր խաղացողների համար:
3. Ապահովել սեփականության իրավունքի գերակայությունը և պաշտպանությունը՝ վերջ տալով համայնավարական ժամանակաշրջանին հատուկ քարոզչությանը և գործողություններին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդինՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի էԳերմանիային մեղադրել են Եվրամիության գազային խնդիրների համարԲացահայտվել են Զելենսկու՝ Ռուսաստանի դաշնակցի հետ բանակցությունների թեմաներըՄեդվեդևը Ուրսուլա ֆոն դեր Լայենին արտասովոր մականուններ է տվելՍիցիլիայի գլխավոր օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումը Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՄեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ»Գելենջիկում լողափերը փակվել են ԱԹՍ-ների հարձակման վտանգի պատճառովՔաղաքագետը նշել է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման հնարավոր հետևանքըԶելենսկի․ ՌԴ հարվածները ավերել են էլեկտրակայաններ, հիվանդանոցներ ու համալսարաններԻ՞նչ է Patriot հրթիռային համակարգը և ինչու են դրա պաշարները սպառվում ամբողջ աշխարհումԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում էԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արելՄահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին
Ամենադիտված