Բելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվել Իրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Փաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք» «Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ով 

Եղեռնից փրկված մի ընտանիքի պատմություն

Բլոգոսֆերա

Զարուհի Պնդուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նկարում պապս է՝ Գրիգոր Տիգրանի Ադիլյանը, ծնված 1915 թվականին, եղել է իր ծնողների (Տիգրան եւ Լյուսյա Ադիլյանների) անդրանիկ զավակը: 1915 թ. շատ հայերի ընտանիքների պես, պապիս ընտանիքի անդամներից շատերը դարձել են թուրքերի յաթաղանի զոհը միայն այն պատճառով, որ հայ էին: Պապիս գերդաստանից Եգիպտոսի մայրաքաղաք՝ Կահիրե, հասել են միայն պապս, երկու քույրերը, հայրն ու մայրը՝ գաղթի ճանապարհին թողնելով պապիս երկու հորեղբայրներին իրենց ընտանիքներով, նրանք դարձել էին վայրագ թուրքերի զոհերը: Տատս 1915 թ.-ին հղի է եղել ու հենց գաղթի ճանապարհին ծննդաբերել է՝ ունենալով արու զավակ՝ պապիս՝ Գրիգոր Ադիլյանին: Հիմա Եղեռնից 98 տարի է անցել, պապիկը վաղուց արդեն չկա, ես նրան չեմ էլ տեսել, նրա մասին գիտեմ միայն այն, ինչ մայրս է պատմել, բայց ամեն ապրիլի 24-ին մի նպատակով եմ արթնանում՝ իրականացնել նրա վաղեմի երազանքը՝ պապիս Կահիրեում ընտանիք է ունեցել՝ կին եւ մեկ զավակ: 1947 թ. պապս որոշում է վերադառնալ հայրենիք: Չգիտեմ՝ դա արյան կա՞նչն էր, թե՞ նրա քաղաքական կողմնորոշումների արդյունքը՝ նա եղել է Դաշնակցական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, իսկ այդ տարիներին մարդիկ չէին կարող իրենց քաղաքական կողմնորոշումների մասին բարձրաձայն խոսել, իսկ նա, ամեն կերպ օգտվելով պաշտոնի առավելությունից, փորձում էր բարձրացնել Հայերի ցեղասպանության հարցը բարձր ատյաններում: Այս էր պատճառը, որ նրան 1947թ. արտաքսեցին Եգիպտոսից: Երբ պապս որոշում է վերադառնալ, նրա կինը՝ Մերին, սկզբում համաձայնվում է պապիս հետ գալ Հայաստան, հետո հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ նա արաբ քրիստոնյա է, եւ դա կարող է պատճառ հանդիսանալ, որ նրան Հայաստանում վատ ընդունեն: Պապս Հայաստան է վերադառնում ծնողների հետ, փախցնելով որդուն՝ փորձում է իր հետ բերել, բայց նավ նստելուն պես ոստիկանները որդուն ձեռքից վերցնում են, ու նա առանց ընտանիքի վերադառնում է Հայաստան: Հայաստան վերադառնալուց մի քանի տարի անց պապս կազմում է իր երկրորդ ընտանիքը՝ ամուսնանալով տատիս՝ Սեդայի հետ, ունենում է երկու դուստր, մեկ տղա, սակայն տարիներն ու նոր ընտանիքի առկայությունը չեն կարողանում մոռացնել երկրագնդի մյուս կողմում թողած որդուն գտնելու երազանքի վերջին հույսերը: Պապս շատ է փնտրել որդուն, բայց ոչ մի բան նրա մասին չի պարզել, որդուն գտնելու բոլոր փորձերը ապարդյուն են եղել: Պապս մահացել է՝ այդպես էլ չտեսնելով որդուն, իսկ վերջին խնդրանքը եղել է, որ իր մահից հետո զավակները չդադարեն փնտրել որդուն, մայրս շատ է փնտրել, բայց նա էլ չի գտել: Հիմա տեխնիկան զարգացել է, կան սոցիալական ցանցեր, որոնց միջոցով գուցե ինձ բախտ վիճակվի գտնել նրան: Ստորեւ կներկայացնեմ տվյալներ նրա մասին, այն, ինչ այս տարիների ընթացքում պարզել ենք, խնդրում եմ՝ տարածեք այս նյութը, գուցե նրա երեխաները կամ հենց ինքը, եթե ողջ է, կարդա նամակս ու արձագանքի: Պապիս երազանքը հիմա ես եմ փորձում իրականացնել, եթե անգամ քեռին մահացած է, անշուշտ կունենա երեխաներ, գոնե նրանց գտնեմ ու մի օր պարզ ճակատով կանգնեմ պապիս գերեզմանի առաջ ու ասեմ՝ պապ ջան, գտել եմ, հիմա կարող ես խաղաղ ննջել երկնային թագավորությունում:

Նուբար Գրիգորի Ադիլյան: Կահիրեի Արաբ քրիստոնյա եկեղեցում գրանցված է 1945 թվականին ծնված Նուբար Գրիգորի Ադիլյանի կնունքը, նա սովորել եւ ավարտել է տեղի ճեմարանը: Պապիս եւ նրա կնոջ՝ Մերիի ամուսնությունը գրանցված է Կահիրեի հայկական եկեղեցում, այսքանն են նրա մասին տեղեկությունները: Կից ներկայացնում եմ պապիկիս ու նրա կնոջ՝ Մերիի նկարները Նուբարից, ցավոք նկարներ չեն պահպանվել….»։

Տիգրան Ադիլյան

Տիգրան Ադիլյան, Լյուսյա ԱԴԻԼՅԱՆ և Վարդուհի Ադիլյան

Պապիս կինը՝ Մարին, Նուբարի մայրը և Գրիգոր Ադիլյան

Գրիգոր Ադիլյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդինՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի էԳերմանիային մեղադրել են Եվրամիության գազային խնդիրների համարԲացահայտվել են Զելենսկու՝ Ռուսաստանի դաշնակցի հետ բանակցությունների թեմաներըՄեդվեդևը Ուրսուլա ֆոն դեր Լայենին արտասովոր մականուններ է տվելՍիցիլիայի գլխավոր օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումը Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՄեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ»Գելենջիկում լողափերը փակվել են ԱԹՍ-ների հարձակման վտանգի պատճառովՔաղաքագետը նշել է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման հնարավոր հետևանքըԶելենսկի․ ՌԴ հարվածները ավերել են էլեկտրակայաններ, հիվանդանոցներ ու համալսարաններԻ՞նչ է Patriot հրթիռային համակարգը և ինչու են դրա պաշարները սպառվում ամբողջ աշխարհումԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում էԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արելՄահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե ՄեսսինՌուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովԲուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրաՖրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության»Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակովԶելենսկին կոչով է հանդես եկել Ուկրաինային հասցված գիշերային հզոր հարվածից հետոՍլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ ՄիրզոյանինՀրազդանում բացվել է արհեստական բանականության գործարանԵկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվելՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը սկսել է թռչել Ֆիննական ծոցի ափերի մոտ՝ թույլատրված երթուղիներից դուրսՄիլիբենդը շնորհավորել է Միրզոյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվՏղամարդուն ձերբակալել են Telegram-ում վճարովի «աստղիկներ» ուղարկելու համարԷստոնիայում գնահատել են ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունըԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը
Ամենադիտված