Արտագաղթ՝ հուզիչ և ցավոտ. Ծիծեռնակաբերդից՝ օդանավակայան
Բլոգոսֆերա
Դավիթ Ալաշկերտցի Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մյուս օրերի նման մի շարք ՀՀ քաղաքացիներ լքեցին Հայաստանը. նրանց մեջ էր նաեւ հորաքրոջս տղան., բայց օդանավակայան գնալուց առաջ եղավ Ծիծեռնակաբերդում. այն համ հուզիչ էր, համ ցավ էր....
իսկ այդ ՑԱՎԸ անհանգստացնող ցավ է, երբ երկիրդ հայաթափվում է, երբ քո քաղաքացին մեջքը ծռում է դեպի այլ պետություններ, երբ փշրանք բաժանելով ուզում են ցույց տալ, որ փրկում են մեզ....
Բայց ամենամեծ ցավը գիտեք որն է, որ այս տարի ապրիլի 24-ին ոգեկոչման այս օրը սակավամարդ էր, դա զգացել են եւ իմ ընկերները տարբեր ժամերի գնացած, եւ լրագրողները, որոնք հենց հուշահամալիրի մոտ փոխանցեցին այդ վատ լուրը....
Արթնացեք ժողովուրդ, թե չէ դանակը հնարավոր է էլ ոսկորին չհանդիպի...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան