Եգիպտացիները պահանջում են արագ դատավճիռ Մուբարաքի դեմ
Աշխարհ
Կահիրեում լուրեր են պտտվում, թե մահացել է նախկին նախագահ Մուբարաքը, այդ մասին հայտնել է Russia Today–ը։
Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ նրա առողջական վիճակը խիստ վատացել է, երբ իմացել է Մուամմար Քադաֆիի մահվան լուրը։ Քադաֆիի մահվանից հետո տեղական զինվորականները խստացրել են հսկողությունն այն հոսպիտալի տարածքում, որտեղ գտնվում է Մուբարաքը, որի առողջությունը ձերբակալումից ավելի վատացավ, այժմ հիվանդանոցը կրկնակի թվով թիկնազոր է հսկում։ Նրան դատական պրոցեսի ժամանակ տարել են բեկակալով։
Առաջին նիստը հեռարձակվեց, բայց ավելի ուշ դատավորը որոշեց կասեցնել հետագա հեռարձակումները։ Նիստերի միջև ընկած ժամանակահատվածը բավականին մեծ է։ Իսկ ժողովուրդը պահանջում է արագ դատավճիռ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ