Իսրայելում այսուհետ ստուգելու են զբոսաշրջիկների էլեկտրոնային փոստի պարունակությունը
Մերձավոր Արևելք
Իսրայելական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Իսրայելի տարածք մուտք գործելիս զբոսաշրջիկների էլեկտրոնային փոստը պետք է ստուգման ենթարկվի օդանավակայանի աշխատակիցների կողմից. տեղեկացնում է Russia Today-ը:
Զբոսաշրջիկները, ովքեր կհրաժարվեն տրամադրել իրենց էլեկտրոնային հասցեների տվյալները, դեպորտի կենթարկվեն երկրից: Գլխավոր դատախազությունը նախօրեին հաստատել է այդ տեղեկությունը:
Իսրայելի քաղաքացիական իրավունքների պաշտպանության միությունը (ACRI) դատապարտել է իշխանությունների այդ քաղաքականությունը: Ինչպես հետևում է դատախազության արված հայտարարությունից, փոստը ստուգելու պահանջ ներկայացվելու է միայն առանձին դեպքերում՝ հատուկ կասկած հարուցող ուղևորների նկատմամբ: Գերատեսչությունում նշում են, որ փոստի պարունակությա բացումը կկատարվի միայն ուղևորի թույլտվությամբ:
Չնայած այդ հանգամանքին՝ ACRI-ն այդ պրակտիկան անվանում է «կոպիտ ներթափանցում մարդու անձնական կյանք»: Կազմակերպությունը նշում է, որ ուղևորներն այլընտրանք չեն ունենալու փոստը ինքնակամ բացել-չբացելու հարցում, քանի որ հրաժարվելու դեպքում նրանց դեպորտ է սպառնում երկրից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ