Թուրքիայում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր
Թուրքիա
Ինչպես հաղորդում է Hurriyet լրատվականը Կարսում տեղի ունեցած ավտոպատահարից նախնական տվյալներով զոհվել է 8 դպրոցական։ Ավտոբուսը, որի մեջ եղել են 30 դպրոցականներ վթարի է ենթարկվել Կարս տանող ավտոմայրուղու վրա։ Բացի զոհվածներից կան 16 վիրավորներ։ Նախնական վարկածով վթարի պատճառ է դարձել ավտոբուսի արգելակման համակարգի խափանումը, ինչն էլ հանգեցրել է խոշոր ավտովթարի։ Վթարի հետևանքով տուժածներին անմիջապես տեղափոխել են մոտակ հիվանդանոց։ Ոստիկանությունը այս դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)