«Ինչո՞ւ են միջադեպերը՝ ծեծն ու ջարդը, հենց ՀԱԿ-ի ջահելների հետ պատահում…»
Բլոգոսֆերա
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երեւան քաղաքի ավագանու նախընտրական քարոզարշավ են անցկացնում բավականին քաղաքական ուժեր,իրենց կառույցներով, լիդերներով, ակտիվիստներով, երիտասարդական կազմակերպություններով…
Պատկերացրեք, որ հանդիպումներն անցնում են հանգիստ, գրեթե առանց միջադեպերի ու լարվածության:
Սակայն, ժողովուրդ ջան դուք ինքներդ ձեզ հարց չեք տալիս, թե ինչու են միջադեպերը՝ ծեծ ու ջարդը հենց ՀԱԿԿ-ի ջահել-ջուհուլների, երիտգվարդիայի հետ պատահում?…Ձեզ չի թվում, որ պատճառը հենց իրենք են, որ դա արդեն բազմամյա ոճ է՝ հրահրել, սադրել ու բողոքել, մեղադրել իշխանություններին, վարկաբեկել ընտրական գործընթացները…
Հետաքրքիրը նաեւ այն է, որ գրեթե նույն դեմքերն են, նույն դերակատարները…»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան