Ջոն Մաքքեյնը փափագում է տեսնել Բաշար Ալ-Ասադի արյունը
ԱՄՆ
«Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո հերթը հասել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ–Ասադի ռեժիմի տապալմանը», – ասել է Ջոն Մաքքեյնը Մերձավոր Արևելքում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ։ Մաքքեյնն ասել է, որ Ասադը պետք է հասկանա, որ արաբական աշխարհը չի պատրաստվում համակերպվել Սիրիայի ժողովրդի դեմ տեղի ունեցող ռեժիմի ճնշումների հետ։ Ըստ նրա՝ Սիրիայի ընդդիմության մոտ օրեցօր ավելանում է Ասադի ռեժիմը ռազմական միջամտությամբ տապալելու ցանկությունը՝ «մենք լսում ենք նրանց կոչերը» (Սիրիայի ընդդիմության)։ Բացի այս, Մաքքեյնը ավելացրել է, որ ԱՄՆ կավելացնի իր ճնշումները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, այդ թվում Իրանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Մաքքեյնը 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Օբամայի լուրջ մրցակիցն էր, ով բազմիցս կողմ է հանդես եկել արաբական հեղափոխություններին և Քադաֆիի ռեժիմի տապալումից անմիջապես հետո հայտարարել էր, որ արաբական հեղափոխությունների ալիքը կարող է տարածվել Ռուսաստանից մինչև Չինաստան ու Իսրայել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)