BBC. ԱՄՆ իր դեսպանին հետ է կանչել Սիրիայից
Աշխարհ
Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդին պաշտոնական Վաշինգտոնը հետ է կանչել` անվտանգության նկատառումներից ելնելով։ Ֆորդի գործունեությունը բազմիցս քննադատվել է Սիրիայի իշխանությունների կողմից։ Մասնավորապես նրա նկատմամբ դժգոհությունը ավելացավ Համա քաղաքում կազմակերպված ցույցերից հետո։ Ավելի վաղ Սիրիայում ԱՄՆ դեսպանության շենքի վրա հարձակում էր իրականացվել ամբոխի կողմից, որի ժամանակ քարեր էին շպրտվել շենքի վրա։ Ըստ որոշ տեղեկությունների դեսպանը լքել է Սիրիան հանգստյան օրերին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ