Նախագահական ընտրություններ VS երևանյան ընտրություններ
Բլոգոսֆերա
Արման Մուշեղյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երևանյան ընտրությունները ինձ համար հուշագրավ են ոչ այն բանի համար, որ հանրապետական մաշտաբի ընտրության մասնակցության համարձակություն չունեցող կուսակցությունները որոշել են մասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և մրցել հանրապետական մաշտաբի ընտրության մասնակցած կուսակցությունների հետ, այլ այն բանի համար, որ Երևանի ավագանու ընտրություններով քննություն են հանձնելու նեոհանրապետականները:
Ես այս ընտրությունները տեսնում եմ՝
նախագահական ընտրություններ VS երևանյան ընտրություններ,
Ս.Ս. VS Տ.Մ.,
Հ.Ա. VS Է.Շ.
մրցակցության մեջ:
Շատ կարևոր է, թե ինչ արդյունք են ցույց տալու նեոհանրապետականները, ինչքանով է լեգիտիմ լինելու այդ արդյունքը և ինչքանով են նեոհանրապետականները պատրաստ վերցնել էստաֆետան հին գվարդիայից, քանի որ այսօր պետք է հասկանան և մինչև 2017-18 թվականների ընտրություններ որոշեն, թե ինչ է հանրապետականին սպասվում և ովքեր են վերցնելու այդ էստաֆետան»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան