Սերո Խանզադյանի բաց նամակը Վազգեն Սարգսյանին
Բլոգոսֆերա
«Բաց նամակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Վազգեն Սարգսյանին
Մեծարգո պարոն նախարար այս կիրակի «Զինուժ» ծրագրով լսեցի Ձեր ազնիվ զրույցը ժողովրդի հետ: Հպարտ ու հիացած եմ, որ մեր փառապանծ բանակի հրամանատարը եւ տերը ոչ միայն անձնվեր զինվոր է եւ մեծ հայրենասեր, այլեւ անկողմնակալ նախարար:
Այո, հայը պետք է ծառայի բանակում Դա անհրաժեշտություն է, դա մեր հույսն է: Յուրաքանչյուր հայ պետք է քաջ գիտակցի, որ վտանգը երբեք չի անցել եւ զենքը վայր դնել չի կարելի:
Դուք գիտեք, որ ամբողջ գաղափարը ազգային հզոր պետականություն ունենալն է: Սիրելի Վազգեն, զավակս, ես խորապես երջանիկ եմ, որ իմ այս կյանքի դառը մայրամուտին հպարտությամբ կգնամ այս աշխարհից' իմանալով, որ ազգս հզոր բանակ ունի, բանակը' փառահեղ առաջնորդ, որ կկատարվի մեր վաղեմի երազանքը' Շավարշավանից մինչեւ Արդահան պիտի ծածանվի դրոշը հայկական:
Սերո Խանզադյան»,- գրառումը «Հայդուկ» ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան