«Նաղդալյանի ամուսինը 300 հազար դոլարով դարձել է 14 բնակարանի տեր, իսկ բնակիչները մնացել են փողոցում»
Բլոգոսֆերա
Կիմա Եղիազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ասում են Մարգրետ Թետչերի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիա մեկնող ՀՀԿ-ական Հերիմինե Նաղդալյանը դեռ ինքնաթիռում սկսել է լաց լինել` սգալով Թետչերի մահը:
Մինչդեռ Աջափնյակ համայնքի Գ. Չաուշի 14/3 շենքի խաբված բնակիչները լալիս են արդեն մի քանի տարի, որոնց չի հաջողվում դատարան բերել Նաղդալյանի ամուսնուն, որը 300 հազար դոլարով դարձել է 14 բնակարանի տեր, իսկ բնակիչները մնացել են փողոցում:
Անտեր մնա, մարդ պետք է բախտ ունենա էլի' անգամ, երբ լաց լինելու առիթ է ստեղծվում:
Հատկապես այդ ժամանակ պետք է էնքան բախտավոր լինես, որ տիկին Նաղդալյանի պես փափուկ տեղավորվես ինքնաթիռում եւ սկսես հուզվել...Թետչերի մահվան առիթով /ի դեպ, ,,երկաթյա լեդին,, ընդամենը մեկ բնակարան ուներ/:
Ոչ թե 5 տարին մեկ փողոցում բռնացնես Տարոնին ու սկսես դարդերդ պատմել, թե գիտեք, պարոն քաղաքապետ, այս ըսենց օյին են բերել մեր գլխին...
Մի խոսքով, կա' ապահով լաց եւ կա' թշվառ, անտերի լաց:
Էս վերջինը չլսելու համար իշխանությունը պինդ խցանել է ականջները»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան