Հայ առաջին կրիմինալ պրոֆայլերը
Բլոգոսֆերա
«Criminal /offender, crime/ profiling/-այս միջազգային կարևորություն ունեցող մասնագիտությունը իրենում միանգամից ներառում է մի շարք կարևորագույն մասնագիտությյուններ ինչպիսիք են Հոգեբանություն, Հոգեբուժություն,Քրեական իրավունք, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն,Կրիմինոլոգիա,Վիկտիմոլոգիա,Կրիմինալիստիկա: Մեր տարածաշրջանում աղքատիկ պատկերացումներ ունեն այս բնագավառին վերաբերող հարցերի շուրջ , մինչդեռ այս մասնագիությունը իր մեջ ամփոփում է մի ողջ կարևորագույն ոլորտների փունջ : Ամբողջ աշխարհը գնում է աշխատատեղեր կրճատելու և մի քանի հաստիք մի հոգու կամ նույնիս ժամանակակից տեխնոլագիաներին հանձնելու միջոցին , Ելնելով թեկուզ այս նկատառումից մեր երկրում նմանատիպ մասնագետների կարիքը միգուցե կզգացվի … Տեղեկացանք , որ տարածաշրջանում առայժմ միակ մասնագետը Մհեր Վարազդատի Շահնազարյանն է ,ով ավարտել է ԱՄՆ Ազգային արդարադատության ինստիտուտի /US National institut of Justice/ Offender Profiling: Psychology Contributions to Behavioral Crime Scene Analysis ամբողջական կուրսը և The International Association of Arson investigators-ի Effective investigation and testimony ամբողջական կուրսը:Այս ոլորտին վերաբերող զեռքբերումների մանրամասները մենք ճշտեցինք հեննց իրենից , Ստորև ներկայացված է հարցազրույցի վերլուծությունը
Ովքեր են այս մասնագետները և ինչ զարգացումներ այն կարող է ունենալ Հայաստանում
Jeffrey Dahmer, Clifford Olson, John Wayne Gacy, Unabomber –Ted Kacynski, Mad Bomber –George Metesky, Բաստիլիայի գիշատիչը, Սպիտակամաշկ գայլը, Հերի Շեֆեր, Թեդ Բանդի, Ջեկ Հարիսոն Տրեյվիկ, Ալբերտ Ֆիշ, ավստրացի պոետ, սերիական մարդասպան Ժակ Ունտերվեգեր, Դեյվիդ Կարպենտեր և այլն. …սրանք թերևս հայտնի կրիմինալ պերսոնաժներ են, որոնց նկատմամբ ծավալված հետաքննությունները դրական արդյունքով ավարտվեցին ի շնորհիվ այնպիսի նոր մասնագիտության ինչպիսին է կրիմինալ պրոֆայլինգը: Ինչպես նշեցի զրուցակիցս հայ առաջին կրիմինալ պրոֆայլեր Մհեր Շահնազարյանն է: Ըստ նրա Կրիմինալ պրոֆայլինգն ըստ էության նորույթ է մեր երկրում: Սակայն այդ մասնագիտության օգտավետության մասին խոսում են բոլորը: Աշխարհի զարգացած երկրներում այդ մասնագիտությունը համարվում է խիստ անհրաժեշտ մասնագիտություններից մեկը: Այս մասնագիտությունը հիմնականում մեծ զարգացում է ապրել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բրազիլիայում, Նոր Զելանդիայում: Այդ երկրների իրավապահները բացահայտման հետ կապված բարդ խնդիրները հիմնականում լուծում են պրոֆայլերների աջակցությամբ: Ներկայումս ՌԴ-ում ներդրվում է այդ ինստիտուտը, որպես խիստ անհրաժեշտ համակարգի:
Խոսքը վերաբերվում է հոգեբանության կարևորագույն դերերից մեկին իրավապահ գործունեության ընթացքում: Արտաքուստ կրիմինալ պրոֆայլինգն ուղղակի ենթադրում է հանցագործություն կատարած անձի պրոֆիլի կազմում կամ պրոֆիլավորում: Այն բավականին բարդ ընթացակարգ է, որի ընթացքում պարզվում են հանցագործություն կատարած անձի այնպիսի հոգեբանական և այլ հատկանիշեր ինչպիսիք են.
• Տարիքը,
• Սեռը,
• Բնակության վայրը, հոգեբանասեռական հասունությունը.
• Կենցաղավարությունն ու բնակության պայմանները,
• Զբղմունքը /մասնագիտությունը/
• Ամուսնացած լինելու հանգամանքը,
• Ռասան,
• Մտավոր զարգացվածության աստիճանը,
• Հացագործության կատարման մոտիվացիոն ֆակտորները,
• Հանցագործության կատարմանը հրահրած /պրովոկացիոն/ գործոններ:
• Modus operandi – գործելակերպի ոճ,
• Հոգեկան ատիվության բնութագիրը հանցագործության կատարման պահին,
• Հոգեկան սինդրոմների, շեղումների, հիվանդությունների առկայությունը,
Ինչպես զրուցակիցն է նշում այն չպետք է շփոթել հոգեբանական պորտրետ ասվածի հետ, այն իրենից ներկայացնում է չբացահայտված անձի վերաբերյալ համակարգային տեղեկությունների հավաքագրում և օգտագործում: Այն տևական ընթացակարգ է, որի սկիզբը համարվում է դեպքի վայրը: Մարդու ցանկացած գործողություն, այդ թվում հանցավոր արարքները արտահայտում են նրա հոգեբանական առանձնահատկությունները. Օրինակ էքստավերտի հոգեկան ակտիվությունը հակադարձ համեմատական է ինտրովերտի հոգեկան ակտիվության հետ. Կամ պայթեցնող սարքը զինվորական մասնագիտություն ունեցողն ավելի կատարյալ է գործարկում քան դրա մասին ընդհանուր տեղեկություններ ունեցողը. Կրիմինալ պրոֆայլինգը բավականին էֆֆեկտիվ մեթոդ է տեռորիստների, պեդոֆիլներին, սերիական սպանություն կատարողներին, հոմոսեքսուալիստների, սերիական սեռական բնոյթի հանցագործություններ կատարողների հոգեբանական պրոֆիլի կազմման համար:
Տարիների ընթացքում Կրիմինալ պրոֆայլինգը որպես մասնագիտության կատարելագործվել է. Դրա նկատմամբ պահանջարկի էությունը կայանում է նրանում, որ պրոֆայլերը տիրապետում է մի շարք մասնագիտությունների կարելի է ասել կատարելապես. Դրանք են
• Հոգեբանություն,
• Հոգեբուժություն,
• Քրեական իրավունք,
• Քրեական դատավարություն,
• Քաղաքացիական դատավարություն,
• Կրիմինոլոգիա,
• Վիկտիմոլոգիա,
• Կրիմինալիստիկա:
Մ. Շահնազարյանը նշեց, որ ինքը ներկայումս գիտահետազոտական բնույթի աշխատանքներ է տանում կրիմինալ պրոֆայլինգը որպես մեթոդի քաղաքացիական դատավարությունում օգտագործելու համար: Ըստ նրա բազմաթիվ են այնպիսի քաղաքացիաիրավական հարաբերությունները, որտեղ կողմերը թաքցնում են իրենց իրական մտադրությունները, որոնց արդյունքում դատարաններում բավականին մեծ դժվարություններ են առաջանում տվյալ գործի հետ կապված էական հանգամանքների պարզաբանման խնդիրներում: Միգուցե դրա արդյունքում ներդրվի նոր համակարգ պրոֆայլինգի բնագավառում' քաղաքացիական պրոֆայլինգ:
Ըստ Մ. Շահնազարյանի ներկայումս արդեն իսկ միտում կա պորֆայլինգը որպես գիտագործնական երևությի առանձնանալու և զարգանալու առումով: Ներկայումս արևմտյան մասնավոր ընկերությունները առաջարկում են Պրոֆայլինգ անվամն ծառայությունների ներքո, այնպիսի ծառայություններ ինչպիսիք են.
• Ավիացիոն պրոֆայլինգ,
• Երկաթուղային պրոֆայլինգ
• Հյուրանոցային պրոֆայլինգ,
• Կրիմինալ պրոֆայլինգ,
• Գործարար պրոֆայլինգ,
• Կադրային պրոֆայլինգ,
• Ապահովագրական պրոֆայլինգ,
• Աուդիտ պրոֆայլինգ,
• Ընտանեկան պրոֆայլինգ:
Հավենենք , որ այս մասնագիտությունը դյուրին չԷ ստանալ , նպաստավոր գործոն կարող են հանդիսանալ մի շարք որորտներում նեղ մասնագիտացած լինելը . Մհեր Շահնազարյանի մասնագիատցումը պատահական չէ , որպես լրացում նշենք նրա մասնագիտական ձեռքբերումները
Գտնվելով ՀՀ ԱՆ Էրեբունի քրեակատարողական հիմնարկի կիսաբաց, այնուհետև բաց տիպի ռեժիմում, մոտ 2 տարի 6 ամսվա ընթացքում թվով երեք մասնագիտությունների/ Իրավունք, հոգեբանություն տնտեսագիտություն/ գծով մասնակցել և որակավորվել է 52 լիարժեք կամ մասնագիտական լրիվ կուրսերի ու դասընթացների աշխարհի տարբեր համալսարաններում և այլ ուսումնական կենտրոններում, ինչպիսիք են Երևանի Արտաքին տնտեսագիտական կապեր համալսարան , Երևանի Գլաձոր համալսարան ,Երևանի Գալիք համալսարան , Հոգեբանության և սոցիոլոգիայի Ուրարտու համալսարան, Business Law UNED - Universidad Nacional de Educación a Distancia, ,The Saylor Foundation Alison, OSHAcademy Training UAE, International Association of Arson Investigators, Inc. (IAAI), WIPO Academy, Emagister, NewStart Institute, BBN Radio, ИНТУИТ, Cambridge Certified Security Associate, United States Institute of Peace, OJP National Institute of Justice, ALISON, The Open University - Social Sciences, The Open University of Hong Kong, Wesleyan University, Penn State World Campus, Catholic Distance University,ETS Global, Mediation Training,Khan's Academy, American Association for Clinical Chemistry (AACC), ContentETC, Ashwood university, Universitat de les Illes Balears, UniMOOC, Johns Hopkins University, Coursera, edX, Banjara Academy, RTI International, BBN Bible Institute, Carnegie Mellon University, ATKK.»,- գրառումը «Элина Ян» ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան