Լիբիայում զինված ամբոխը փորձել է գրավել ՆԳՆ-ի շենքը
Մերձավոր Արևելք
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մի խումբ զինված անձինք ԱԳՆ-ի շենքը գրավելու փորձից հետո գրոհով հարձակվել են ՆԳՆ-ի և Պետական հեռուստառադիոընկերության շինությունների վրա՝ փորձելով գրավել դրանք. տեղեկացնում է Reuters-ը:
Զինված մարդիկ պահանջել են այն պաշտոնյաների հրաժարականը, ովքեր բարձր դիրք են զբաղեցնում դեռևս 2011-ին տապալված նախագահ Մուամար Քադաֆիի ռեժիմի ժամանակաշրջանից:
Բողոքողների մեկ այլ պահանջը եղել է գործազուրկներին աշխատանքով ապահովելը: Գործակալությունը նշում է, որ շուրջ 200 ցուցարար բեռնատարով շրջափակել է արտաքին քաղաքական գերատեսչության շենքը: Նրանք զինված են եղել Կալաշնիկով տեսակի ինքնաձիգերով և հրացաններով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ