Դամասկոսում հարձակում են գործել վարչապետի վրա. կան զոհեր
Մերձավոր Արևելք
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հարձակում է կազմակերպվել Սիրիայի վարչապետ Վաել ալ Հալքիի նկատմամբ. տեղեկացնում է AFP-ն:
Անհայտ անձինք ռումբ են պայթեցրել Դամասկոսում ալ Հալքիի շարասյան մոտակայքում: Պայթյունից զոհվել է նրա թիկնապահը, իսկ ինքը վարչապետը ողջ է մնացել: Интерфакс գործակալությունը, հղում կատարելով լիբանանյան Ալ Մայադին հեռուստաընկերության տվյալներին, հայտնում է 6 զոհի մասին:
Reuters գործակալությունը նշում է, որ պայթյունը որոտացել է Դամասկոսի կենտրոնական Մազե շրջանում ապրիլի 28-ին: Ահաբեկիչների նպատակը եղել է հենց վարչապետը: Ըստ գործակալության` հարձակումը կազմակերպվել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից: Ալ Հալքին զբաղեցնում է Սիրիայի վարչապետի պաշտոնը 2012թ. օգոստոսից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ