Այսօր Երևանի փողոցները մի քանի ժամով կվերադառնան իրենց իրական տիրոջը
Բլոգոսֆերա
ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր Երևանի փողոցները մի քանի ժամով կվերադառնան իրենց իրական տիրոջը».
Երևանի, իսկ այնուհետև Հայաստանի ազատագրումը ՀՀԿ-ական խուժանից, հանցավորության մեջ թաթախված ոստիկանությունից և հանցագործների սպասարկու ոստիկանապետից, կոռումպացված քաղաքապետարաններից և նշանակովի քաղաքապետերից ու այս բոլորին առաջնորդող, ընտրակեղծարար Սերժ Սարգսյանից կախված է միայն մեր վճռականությունից ու մեր արժանապատիվ, ՀՀ քաղաքացուն վայել ապրելու ցանկությունից: Իրավճակն էնպիսի է, որ մոտակա օրերին մենք ունենք մեր ցանկությունները կյանքի կոչելու բոլոր հնարավորությունները: Վարչախմբի դիրքերը անհամեմատ թուլացած են: Այն գտնվում է լիակատար մեկուսացման մեջ, նրա նկատմամբ անվստահությունն ու ատելությունը հասել են իրենց բարձրակետին, միևնույն ժամանակ հակաբռնապետական ուժերն ունեն համախմբվելու, ընտրակեղծարար մեքենային միասնական դիմադրություն ցուցադրելու և ուժերի համադրմամբ երկիրը բռնազավթողներին կործանիչ հարված հասցնելու իրական, աննախադեպ հնարավորություն: Մեր ազատության ու մեր ապագայի բանալին մեր ձեռքերում է:
Ժամը 18:00-ին բոլորս միասին լինենք Ազատության հրապարակում և ներդնենք մեր լուման վերջնականապես իշխանությունը քաղաքացուն հանձնելու գործում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան