Գյուղնախարարն առաջարկել է Հայաստանում ստեղծել գյուղատնտեսական մեքենաների վաճառքի ու սպասարկման բելառուսական կենտրոն
Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 24–ին ընդունել է Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոյին: Կողմերը համագործակցության եզրեր են մատնանշել գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում' կարեւորելով առանձնապես գյուղանտեսական մեքենաների եւ գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում համագործակցության անհրաժեշտությունը:
Գյուղնախարարն առաջարկել է Հայաստանում ստեղծել գյուղատնտեսական մեքենաների վաճառքի ու սպասարկման բելառուսական կենտրոն' նշելով, որ ներկայումս գյուղտեխնիկայի թարմացման ու արդիականացման լուրջ խնդիր ունի Հայաստանը: Նա նշել է, որ անցյալ տարի Բելառուսից ներկրված 61 միավոր տրակտորն արդեն բաշխվել է կոոպերատիվներին' հաջորդ տարվա համար հնարավոր համարելով նոր խմբաքանակի ձեռք բերումը:
Խոսելով գյուղատնտեսությունում առկա խնդիրներից ու ոլորտի այս տարվա հաջողություններից' Սերգո Կարապետյանը մատնանշել է նաեւ այն առանձնահատկությունները, որ առկա են Հայաստանի եւ Բելառուսի գյուղատնտեսության ոլորտներում' մասնավորապես անդրադառնալով երկու երկրներում մասնավոր ներդրումներին ու պետության բաժնեհատվածին:
Բարձր գնահատելով ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը' ՀՀ – ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպանը դրանց իրականացման հարցում առաջարկել է օգտվել Բելառուսի գիտական փորձից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում