Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանը ներկայացրել իրական կամ դրան մոտ հայտարարագիր
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անկեղծ՝ չեմ հասկանում, թե ինչու է Տարոն Մարգարյանը ներկայացրել իրական կամ դրան մոտ հայտարարագիր: Եթե կեղծ կամ թերի հայտարարագիր ներկայացներ, միևնույն է, նրան ոչ ոք ոչինչ չէր ասի՝ նա կլիներ ոչ առաջինը և ոչ էլ վերջինը: Բայց չգիտես ինչու դա չի արել և ընկել է կրակը: Ընդ որում՝ նա միակը չէր: Վարչապետն էլ հայտարարագիր ներկայացրեց, և պարզվեց, որ նրա կարողությունը վերջին 10 տարում տասնապատկվել (թե՞ հարյուրապատկվել) է: Եթե ասվի, որ արևմտյան պահանջ է՝ դա այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ նրանք լիուլի բավարարվում են ձևական կողմով միայն: Եթե ասվի, որ Սերժ Սարգսյանը որոշել է այսուհետ այլ ձևով կառավարել՝ կներեք, չեմ հավատում: Մնում է դավադրության տարբերակը՝ դա արվել է Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի հարվածի տակ դնի բոլորին: Բայց ո՞վ է հարվածողը՝ անուժ ընդդիմությո՞ւնը, թե՞ ժողովուրդը, որն իր մեծամասնությամբ ուղղակի կնախանձի Տարոնին: Ուրեմն ո՞րն է այս ամենի իմաստը: Հը՞…»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան