«Խոսքերով թշնամուն տիկ եք հանում, իսկ իրականում Ֆեյսբուքից դուրս զրո եք»
Բլոգոսֆերա
Ֆեյսբուքյան օգտատեր Անգելա Դայան իր էջում գրել է.
«Խոսքս ուղղում եմ բոլոր «հայրենասերներին», որոնց ֆեյսբուքյան պատերն արդեն ճնշվում են ռազմա-հայրենասիրական գրառումներից և նկարներից:
Ինչո՞ւմ է կայանում ձեր հայրենասեր լինելը. նման բաներ ասելո՞վ, գրելո՞վ, անընդհատ տարածելո՞վ, ինչո՞վ:
Որ այդքան շեշտում եք. մեր հայրերը սենց, մեր պապերը՝ սենց, բա դուք՝ ո՞նց:
Գարեջուրը ձեռքիս նկար եք տեսնում (խաղարկային, ի դեպ), ինձ դարձնում եք ազգի դավաճան, իբր հայեցի չի, իսկ ինքներդ մերկապարուհու շոուի տոմսերի համար իրար գլուխ էիք ջարդում:
Ձեր մեծամասնության համար արտերկրում ապրող ամենահայտնի հայը Կիմ Քարդաշյանն է, ու օտարներին նրա միջոցով եք հիշեցնում մեր մասին:
Հետաքրքիր է. որ կռիվ լինի, ձեզնից քանի՞սը զենք կվերցնի ու իրենց հայրերի ու պապերի պես Հայաստան գոչելով կգնա կռիվ:
Չէէէ: Դուք՝ ձեզ հայրենասեր համարողներդ, կնստեք տաքուկ տանը, համակարգչի առաջ ու ակտիվ կլուսաբանեք՝ ինչ եղավ ու ոնց եղավ: «Տղեք ջան, ձեր հետ ենք, ձեր հոգուն ղուրբան»,- կգրեք դուք ձեր պատին: Հա, մեկ էլ առավելագույնը, գլխավոր նկարը կփոխեք:
Գիտե՞ք՝ ինչի ոչ մի բանի չենք հասնում, որովհետև ձեր ասածը միայն խոսք է: Խոսքերով թշնամուն տիկ եք հանում, իսկ իրականում Ֆեյսբուքից դուրս զրո եք:
Արցախ ասելով ապրում եք. Արցախը մերն է, նույն Հայաստանն է: Հետո՞: Միլիոն տարի էլ նույն բանն ասեք, ի՞նչ է փոխվելու: Չէ դե, կարևորը «դուխով» եք ասում, ջղայնացած ու հաստատակամ:
Թուրքը որ ՀԱՆԿԱՐԾ փորձի մտնել Հայաստան էէէէ, վաաայ, մի էնպիսի ստատուս կգրեք, մի էնպիսի նկար կդնեք, «խեղճը»կչոքի ձեր առաջ:
Եթե մենակ ներշնչումով հնարավոր լիներ որևէ բան փոխել, ձեզնից հզոր չէին էլ գտնի:
Ու մինչև մարդուն ազգի դավաճանի պիտակ կպցնելը միայն նրա համար, որ ի տարբերություն «սուտ» հայրենասերների, ասում է ռեալ իրականությունը, ոչ թե ցանկալին, ինքներդ փորձեք նախ ձեր ավանդը գտնել հայրենիքի առաջընթացի գործում:
Ի՞նչ եք արել ԴՈՒՔ:
Մեծ-մեծ խոսել բոլորս կարող ենք»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան