Ընտրություններով քիչ բան է որոշվում, այլ զոռբայությամբ է որոշվում
Բլոգոսֆերա
Արման Մուշեղյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Չեն կարող բոլորը իշխանություն լինել կամ գոհ լինել իշխանությունից: Չեն կարող բոլորը ծառայեն և սպասարկեն իշխանությանը:
Նույնիսկ փոքրիկ ընտանիքում ոչ բոլորն են միանման մտածում:
Ուստի, որպեսզի լինի հավասարակշռություն և չլինի իրականությունից հեռացում, պետք է լինի այլակարծություն: Եթե մատնացույց ես անում գոյություն ունեցող թերացումները, ապա դու ընդիմադիր ես:
Եթե խոսում ես անօրեն գործողություններից և օրենք խախտելուց, ապա դու ընդիմադիր ես:
Եթե խոսում ես քո իրավունքներից, ապա դու ընդիմադիր ես:
Ընդհանրապես, ցանկացած խոսք, որով դու չես գովերքում գործող իշխանությանը, չես մեծարում նրան, ապա դու ընդիմություն ես:
Իմաստուն և խելամիտ իշխանությունը պետք է շնորհակալ լինի ընդիմությանը, որ բացահայտում է իշխանության թերացումներն և թույլ կողմերը, հնարավորություն տալով իշխանությանը ուղղել այդ սխալները, մեծացնելով վերընտրվելու հնարավորությունը:
Սակայն, քանի որ մեր իրականությունում ընտրություններով քիչ բան է որոշվում, այլ զոռբայությամբ է որոշվում, դրա համար էլ իշխանությունը, փոխարենը հզորանա և ուժեղանա, ուղղակի որպես թշնամի է ընդունում ընդիմությանը և բոլոր միջոցներով փորձում է ոչնչացնել ընդիմությանը:
Իսկ ի՞նչ պետք է անի մարդը կամ մարդկանց միությունը, ում ընդունում են որպես թշնամի և փորձում են ոչնչացնել: Նա ուղղակի պարտավոր է և ստիպված է պաշտպանվել:
Սա էլ տեղի է ունենում մեր իրականությունում և այս լարվածության ու թշնամանքի հիմնական մեղավորը իշխանությունն է:
Վստահ եմ, որ եթե իշխանությունը ինքը չգիտակցի և փոխվի, ապա փոխելու են իշխանությանը, փոխելով խաղի կանոնները և վերացնելով թշնամանքը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան