«Հիզբոլլահը» հայտարարել է, որ թույլ չի տա Բաշար Ասադի ռեժիմի տապալումը
Մերձավոր Արևելք
«Հիզբոլլահ» շարժման լիբանանյան գրոհայինների առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ սիրիացի ապստամբներին չի հաջողվի տապալել նախագահ Բաշար Ասադի ռեժիմը ռազմական ճանապարհով. տեղեկացնում Deutsche Welle-ն:
Նասրալլահը հայտարարել է, որ տարածաշրջանում Սիրիան իսկական բարեկամներ ունի, որոնք թույլ չեն տա, որ երկիրն ընկնի ԱՄՆ-ի և Իսրայելի ծայրահեղական խմբավորումների ձեռքը:
«Հիզբոլլահի» առաջնորդը հաստատել է, որ շարժման գրոհայինները մասնակցել են Սիրիայի հակամարտությանը կառավարական ուժերի կողմից: Նրա խոսքերով՝ քանի որ ապստամբները բազմիցս փորձել են գրավել Սիրիայի հետ սահմանակից լիբանանաբնակ բնակավայրերը, ապա «Հիզբոլլահի» կողմից բնական էր Սիրիային իր օգնությունն առաջարկելը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ