Սարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլար Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ին Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորված Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում է Այս գործընթացի թիրախը Կաթողիկոսը չէ, այլ Եկեղեցին․ Նինա Կարապետյանց Փաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Շատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ. Մխիթարյան Բեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել 

Իմ առջև նման ընտրություն կար 2008 թվականի ապրիլին. Վարդան Օսկանյան

Բլոգոսֆերա

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս շաբաթ ամերիկյան հեղինակավոր «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» հետազոտական կազմակերպության նախագահ Ռիչարդ Հաասը հրատարակել է «Արտաքին քաղաքականությունը սկսում է տանը» (Foreign Policy Begins at Homе) խորագրով մի գիրք, որտեղ պնդում և հիմնավորում է, որ Միացյալ Նահանգների հիմնական մարտահրավերը ոչ թե դրսից է գալիս, այլ հենց ներսից: Նա փաստերով հիմնավորում է այն միտքը, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կարող է լինել արդյունավետ և ազդեցիկ միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ներսում ուժեղ և բարեկեցիկ լինեն:
Գիրքը դեռ չեմ կարդացել, բայց ծանոթացել եմ դրա մի քանի գրախոսականների և ընդհանուր բովանդակությանն ու գլխավոր թեզին: Կարծեք թե Հաասը այդ գիրքը Հայաստանի համար գրած լինի: Այնտեղ առաջ քաշված մտքերն ու եզրահանգումները առավել քան կիրառելի և այժմեական են նաև մեզ համար՝ այս շաբաթ Երևանում կայանալիք ընտրությունների համատեքստում, քանի որ մենք կրկին կանգնած ենք լինելու զարգացման մեր ճանապարհը որոշելու ընտրության առջև:

Իմ առջև նման ընտրություն կար 2008 թվականի ապրիլին, երբ թողել էի արտգործնախարարի պաշտոնը: Այն ժամանակ նախագահն ինձ առաջարկեց լինել իր՝ արտաքին հարցերով խորհրդականը և շարունակել զբաղվել արտաքին քաղաքականությամբ: Ես նախագահին ասացի, որ կցանկանայի ներգրավված լինել ներհայաստանյան և ոչ թե արտաքին քաղաքական խնդիրներով, որովհետև համոզված եմ, որ մեր առջև կանգնած մարտահրավերները առաջին հերթին ներքին են, և միայն դրանց հաջող հաղթահարումով մենք կկարողանաք լուծել մեր արտաքին հարցերը: Նախագահն ինց հարցրեց՝ կոնկրետ ինչ կուզենայի անել, պատասխանեցի, որ միգուցե կուսակցություն ստեղծեմ կամ միանամ կուսակցություններից մեկին և այդ ճանապարհով ներդրում ունենամ պետության կայացման գործում:

Այդ օրվանից սկսած, առավել ևս այսօր, մեր քաղաքական գործընթացներում իսկապես նոր մշակույթ մտցնելու, աոողջ քաղաքական դիսկուրս և մրցակցություն ունենալու, քաղաքական դաշտում հակակշիռներ ստեղծելու մղումները միշտ ուղղորդել և ուղղորդում են իմ քաղաքական գործունեությունը:

Մարդիկ ինձ հաճախ ասում են, թե ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիր և պատերազմի մշտական սպառնալիք՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ լիակատար ժողովրդավարության, լիակատար իրավունքների ու ազատությունների, լիակատար հանդուրժողականության «շռայլությունը»: Ես կպնդեի ճիշտ հակառակը հատկապես մայիսի 9-ի հաղթանակների նախօրեին:

Ես կրկին կասեմ, որ ղարաբաղյան մեր հաղթանակները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը պետք է լինեն մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման հիմնական խթանը, իսկ Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգություններն ու պատերազմի սպառնալիքները չեն կարող մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը խանգարող գործոններ լինել:

Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ամրապնդենք ժողովրդավարությունը:

Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք:

Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք հնարավորինս արագ և անկեղծորեն պետք է ընդունենք մեր ազգային արժեքներին համահունչ եվրոպական արժեհամակարգը և ինտեգրվենք եվրոպական կառույցներին:

Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս պետք է ստեղծենք քաղաքական հակակշիռների վրա գործող քաղաքական-պետական համակարգ:

Ահա սա է այն հնարավորությունը, որ մենք ունենք այժմ՝ կիրակի օրը: Երևանի բնակիչների 60 տոկոսը պետք է ՈՉ ասի իշխող կուսակցության մենաշնորհին: Այդժամ մենք ընտրած կլինենք ավելի ծաղկուն քաղաք, երկիր և խաղաղ հարևաններ ունենալու մեր ճանապարհը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլարԹուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի հետ կնքված համաձայնագիրըԻնչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ինՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումներըՄԱԿ-ում Կուբայի մշտական ​​ներկայացուցիչը նշել է երկրում ճգնաժամի պատճառըԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխԱլյասկայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորվածՀովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում էԱՀԿ-ն հետևում է Եվրոպայում տզերի տարածմանը ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի հայտնաբերումից հետոԱյս գործընթացի թիրախը Կաթողիկոսը չէ, այլ Եկեղեցին․ Նինա ԿարապետյանցՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրումՇատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ. ՄխիթարյանԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրելՄարոկկոյից Սեուտա պարապլանով թռչելու փորձի ժամանակ տղամարդը մահացել էՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ-ում Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիԵրևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվությանՀուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակըԵՄ-ն շոգի ալիքի պայմաններում օգտագործել է ձմռան համար պահեստավորված գազի ռեկորդային քանակությունԶաքարիա Սրբազանը հիշեցրել է Իսահակյանի խոսքը․ «Էջմիածնա սյուները ամեն հայի սրտում են»Աբրահամյան․ «Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք»Աբելարդո դե լա Էսպրիելան պաշտոնապես ստանձնել է Կոլումբիայի նախագահի պաշտոնը«Սարգսյանն այնքան վստահություն ուներ, որ մեկ զանգով լուծում էր Հայաստանի խնդիրները»․ ՇարմազանովՓաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ»Գուստավո Պետրոն լքել է Կոլումբիայի նախագահի պաշտոնըՀաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»«Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆ
Ամենադիտված