Թուրքիայում երկրաշարժի հետեվանքով գրեթե 300 մարդ է զոհվել
Թուրքիա
Թուրքիայի հարավ–արևելքում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 279–ի։
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը։
Նրա խոսքերով՝ երկրաշարժից տուժել է ավելի քան 1300 մարդ։
Փոխվարչապետը նաև հաղորդել է, որ իշխանությունները որոշել են մեկ տարով հետաձգել երկրաշարժից տուժած շրջանների գործարարների համար հարկային պարտավորությունների մարման ժամկետը։
Ըստ թուրքական կառավարության մամլո–ծառայության, երկրաշարժի հետևանքով ավելի քան 2600 շինություն է ավերվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)