Հանրապետական ընտրակեղծարարության ողնաշարը պետք է ջարդել Բանգլադեշում և Ավանում
Բլոգոսֆերա
Կարեն Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես 2009թ-ին այս անգամ էլ հանրապետականները պետք ա փորձեն տոկոս խփել ընդդիմության աքիլեսյան գարշապար հանդիսացող Բանգլադեշում և Ավանում։
Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով ընդդիմադիր ուժերը հենց այս տեղեր պետք է գործուղղեն իրենց ամենա բանիմաց, պատրաստված, համարձակ ու համառ վստահված անձանց։
Հենց այս ընտրատարածքը պետք է ընդդիմադիր լրատվամիջոցները պետք է վերցնեն իրենց 12 ժամյա մանրադիտակի տակ ու գրանցեն օրենքի ամենաթեթև խախտումներն անգամ։
Եթե կարողանանք ձայները պահել Բանգլադեշում և Ավանում ուրեմն ՀՀԿ-ի գործը բուրդ է։
Ինքս թեև 4/15-ում վերահսկողության պատասխանատուն եմ պատրաստվում եմ դիմել շտաբի պետին թույլ տալու ինձ ժամը 20:00-ից հետո որպես ավագանու թեկնածուի գնալ Հարավ Արևմտյան Թաղամաս կամ Ավան վիճահարույց տեղամասերից մեկը մասնակցելու ձայների հաշվարկի գործընթացին։
Հանրապետական ընտրակեղծարարության ողնաշարը պետք է ջարդել Բանգլադեշում և Ավանում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան