Մի պատմություն՝ հյուսված Նոյեմբերյանի քաղաքապետի անվան շուրջ
Բլոգոսֆերա
Վարուժան Բաբաջանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Նոյեմբերյանի քաղաքապետը հաստատ ինձանից չի նեղանա, եթե պատմեմ նրա անվան շուրջ հյուսված մի պատմություն, որը ուղղակիորեն կապված է այսօրվա ասելիքիս հետ...
ՏԻՄ ընտրությունների, մասնավորապես Նոյեմբերյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածու Վանուշ Ամիրաղյանի կողմնակիցներից մեկը կանգառում կանգնած մի մարդու նստեցնում է իր մեքենան (Նոյեմբերյանում այդպիսի ավանդույթ կա, եթե մեքենայում տեղ կա՝ հաճախ վարորդները անվճար ծառայում են մարդկանց) և խոսք է գցում ընտրությունների մասին, գովում է Ամիրաղյանի կազմակերպչական ունակությունները և մարդկային հատկանիշները: Զրուցակիցը Ամիրաղյանի կողմնակիցի թվարկումներին ի պատասխան, անընդհատ պատասխանում է. ՞Բան չունեմ ասելու, Վանուշը լավ քաղաքապետ ա, բայց...՞ : Այդ ՞բայց՞-ի վրա քաղաքապետի կողմնակիցը նորանոր փաստեր է նշում՝ ի օգուտ քաղաքապետի, վերջ ի վերջո ուղևորը մի կերպ նրան ընդհատում է և ասում.
- Ախպեր, բան չունեմ ասելու, Վանուշը լավ քաղաքապետ ա, ընտիր տղա ա, բայց ես Կողբ գյուղի բնակիչ եմ...
Հիմի ասելիքս ինչ ա, ձեր ցավը տանեմ, հերիք ա ինձ քարոզչանյութեր ուղարկեք, անձնական կապերի միջոցով ռմբահարեք, օրը 100 անգամ զանգեք, ձեր բոլորիդ թեկնածուները հրաշալի են, ցնցող ու ֆենոմենալ ծրագրեր ունեն, բայց ես Նոյեմբերյանի բնակիչ եմ, վաղուց եմ քաղաքապետ ընտրել և իմ քվեի միջոցով ավելի լավ Երևան կառուցելու կամ հանցավոր ռեժիմից ազատվելու գործում ձեզ ոչնչով օգնել չեմ կարող...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան