Ի՞նչ է կատարվում Հայաստանում, այս ի՞նչ հոսք է, միգուցե աղե՞տ է եղել
Բլոգոսֆերա
Գայանե Առուստամյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Էս վերջին միիտինգին իմ մի հին ծանոթի տեսա... բուրժուայի, կարելի է ասել, որովհետեւ միջին բիզնես ունի, բայց քանի որ վաղուց է մասնակցում շարժմանը 2008-ից, բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ես գոնե իր հետ չեմ կապում ;))):
Ուրեմն էս ծանոթս մի տեսակ մտազբաղ, ինչպես մենք բոլորս, կարծես ինքն իր հետ խոսի, բայց ինձ է դիմում...
Ուրեմն, մի ընկեր ունեմ,-ասում է,- վրացական սահմանին է աշխատում, մաքսատանը... չես պատկերացնում ինչ անհանգստության մեջ է... գնում են,- ասում է, հայերը Հայաստանից գնում են, ընտանիքներով, մեր ու մանուկով....
Վրացիներն,- ասում է,- իրենց անցակետից եկել են մեր անցակետ, հարցնում են՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, այ ախպեր, մի հատ ասեք, մենք էլ ենք անհանգիստ, էս ի՞նչ հոսք է, միգուցե աղե՞տ է եղել, համաճարա՞կ, ի՞նչ է եղել....»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան