Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ» Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ» Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը 

Օսկանյանը կարծում է, թե ինքն ընտրվելու է Ամերիկայի միացյալ նահանգներից որևէ մեկի նահանգապետ

Բլոգոսֆերա

ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հուսով եմ՝ երևանյան այս ընտրությունների վերջին ֆեյսբուքյան գրառումս պետք է անեմ Վարդան Օսկանյանի գրառումների մասով, որն ավելի շատ գուցե վերլուծության նմանվի: Չեմ զլանա հերթական անգամ զեկուցել մեր հարգարժան համաքաղաքացիներին, որ

1. Որքան էլ որ մեր ընդդիմախոսները շեփորահարեն, միևնույն է սա (այսինքն՝ ավագանու ընտրությունները) քաղաքական ընտրություններ չեն: Հենց միայն բավարար է այն փաստը, որ ԲՀԿ նախընտրական ցուցակում բացի երկու իմ հարգելի գործընկերներից, մյուս հարգարժան անձանց մեջ չկան քաղաքական գործիչներ կամ Երևանի ու երևանցու հոգսերի հաշվին քաղաքականությամբ զբաղվելու պատրաստ մարդիկ: Իսկ քաղաքական մենաշնորհի մասին եթե խոսում է քաղաքական գլխավոր մարմնում, այսինքն՝ խորհրդարանում աթոռների 27,5%-ն ունեցող խմբակցության ներկայացուցիչը (խորհրդարանի 39.6%-ը ոչ իշխանական ուժերն են), ապա մնում է ենթադրել, որ նրանց մեծամասնությունը այս կամ այն կերպ ՀՀԿ անդամներ կամ համակիրներ են: Այլապես ի՞նչ մենաշնորհ:

2. Երկրորդ կետում վերջապես եզրահանգումը ճիշտ է, իսկ բացատրությունները ցավոք ոչ այնքան: Այո՛, սրանք տնտեսական նշանակության ընտրություններ են և վերաբերվում են մեր մայրաքաղաքային տնտեսության արդյունավետ կառավարմանը: Բայց պարոն Օսկայանը կարծում է, թե մենք ԱՄՆ-ում ենք, իսկ ինքն էլ ընտրվելու է նահանգներից որևէ մեկի նահանգապետ: Սա դաշնային պետություն չէ, այլ ունիտար կառավարման համակարգ ունեցող երիտասարդ ժողովրդավարություն, որտեղ ընդունվող օրենքները ընդհանուր և պարտադիր ուժ ունեն բոլոր քաղաքացիների համար թե՛ Երևանում և թե՛ մարզերում: Հասկանում եմ, թե ինչ է ուզում ասել մեր ընդդիմախոսը, բայց իր մատնանշած խնդիրները լուծում ունեն միայն կենտրոնական իշխանությունների հետ համագործակցության և ոչ թե հակադրությունների միջոցով՝ անկախ նրանից, թե որ ուժն է ընտրվելու որպես մեծամասնության:

3. Երրորդ կետն ընթերցելիս արքիմեդաբար պետք է բղավել «Էվրիկա». այո՛, սա քաղաքային նշանակության ընտրություններ են, ոչ թե հանրապետական: Արմնյուզ ՀԸ «Արմքոմեդի» հաղորդման տղաների հաղորդաշարը, եթե այսպես շարունակվի, երբեք նյութի պակաս չի ունենա: Իսկ ի՞նչ էր քարոզում Երևանի ավագանու մեր թիմը: Մի՞թե չէին խոսում համաքաղաքային խնդիրներից ու լուծումներից, որոնք տեսականորեն այդքան հեշտությամբ նկարագրում է մեր ընդդիմախոսը: Ինչ վերաբերում է քաղաքի կառավարման փիլիսոփայության փոփոխությանը, ապա այն ոչ թե փոխելու, այլ լավացնելու, բարելավելու կարիք ունի, այսինքն՝ ավելի լավ կառավարման ու ավելի բարեկարգ ու հարմարավետ դառնալու կարիք ունի: Թե չէ փիլիսոփայությունը փոխելը ո՞րն է, հո չե՞ք փոխելու աջակողմյան երթևեկությունը կամ աղբահանության մեխանիզմները, կամ կանաչապատման նշանակությունը:

Որպես վերջաբան նշեմ, որ ընտրությունները հետաքրքրական են նրանով, որ ոչ թե որոշ ուժերի ներկայացուցիչները համոզեցին ընտրարշավի մասնակիցներին, այլ ընտրարշավի մասնակիցները համոզեցին նրանց, որ քաղաքի մասին է պետք մտածել, ոչ թե սեփական քաղաքական ապագայի ապահովագրումը տեսնել ավագանու ընտրություններում»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ)
Ամենադիտված