«Հայկական ժամանակ». աստվածավախ Տիկոյի փեշքեշը
Հայկական Մամուլ
«Ազգային ժողովում երեկ քննարկվում էր կառավարության ներկայացրած «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» և «ՀՀ հողային օրենսգրքում» լրացումներն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ըստ այդմ, գույքահարկից ու հողի հարկից ազատվում են Հայ առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանել է կառավարությունը։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ մտահոգություն հայտնեց նախագծի կապակցությամբ՝ նշելով, որ համայնքները խնդիրներ կունենան, եթե եկեղեցին իր զբաղեցրած հողի և գույքի համար չվճարի, քանի որ համայնքների բյուջեները համալրվում են հողի և գույքահարկի վճարումներից։ Օրինագծին դեմ խոսեցին նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը։Նկատենք, որ եկեղեցուն նշված արտոնությունները տալուց հետո կառավարությունը հաջորդ քայլով պետք է Եկեղեցուն այլ հարկերից էլ ազատի։ Առաջին հերթին, թերևս, Եկեղեցու կողմից «Բենթլիի» արտադրությունը Հայաստանում խթանելու նկատառումներով»,– գրում է թերթը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ