Ինչի՞ համար է աշխատավարձ ստանում վարչապետը
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյանն (Vakhtang Siradeghyan) իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախագահական ընտրություններից առաջ էի գրել, որ Հրանտ Բագրատյանի նման տնտեսագետ ունենալը հպարտություն է, և նրան էլ ընտրել էինք ընտանիքով: Հիմա էլ նա ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին՝ օֆշորներում գրանցված լինելն արգելելու մասին օրինագիծը: Դրան զարմանալիորեն կողմ է խոսել վարչապետ կոչված անձը: Դա, իհարկե, դրական երևույթ է, բայց մարդ քիչ է մնում գժվի՝ հսկայական մարդկային ռեսուրսներով օժտված կառավարությունը/իշխանությունը պե՞տք է սպասեր Բագրատյանի հեղինակած օրինագծին ու ասեր, որ դա համահունչ է մեր քաղաքականությանն այդ ոլորտում: Բա Դուք և Ձեր մասնագետներն ինչի՞ համար եք աշխատավարձ ստանում, պարոն վարչապետ: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե բոլորդ գնայիք չվաստակած հանգստի և ձեր բոլորիդ փոխարեն ընդամենը մեկ անձ գա այդտեղ և քաղաքականություն մշակի և իրականացնի: Խնայված գումարներն էլ կգնան ավելի հանրօգուտ նպատակներին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան