Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիային. ԶԼՄ-ներ
Մերձավոր Արևելք
Իսրայելի ռազմա-օդային ուժերը, ենթադրաբար, հարված են հասցրել Սիրիայի ուղղությամբ. տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները` վկայակոչելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաներին: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Անանուն այդ աղբյուրների տվյալներով` Իսրայելի ամենահավանական թիրախը եղել է սիրիական զինանոցը: Որոշ աղբյուրներ նշում են, թե Իսրայելը վախեցել է քիմիական զենքը «Հիզբոլլահ» շարժման Լիբանանի շիական խմբավորմանն անցնելուց:
Սիրիայի վրա հարձակում կատարելու լուրերը Իսրայելի իշխանությունների կողմից պաշտոնական հաստատում դեռևս չեն ստացել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ