Իսրայելը հաստատել է Սիրիայի ուղղությամբ կատարած օդային հարվածի փաստը
Մերձավոր Արևելք
Իսրայելը շաբաթ օրը հաստատել է Սիրիայի ուղղությամբ իր կողմից կատարված օդային հարվածի փաստը. տեղեկացնում է Associated Press-ը` հղում կատարելով իսրայելական կողմում իր ունեցած անանուն աղբյուրներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական մարտական ինքնաթիռներն օդային հարված են հասցրել Սիրիայի տարածքներին` չխախտելով պետության օդային սահմանները:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Իսրայելի վարչապետի աշխատակզմը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ լուրերը: «Մենք չենք մեկնաբանում այդ հաղորդագրությունները»,-գործակալության հետ հարցազրույցում ասել է զրուցակիցը:
Օդային հարվածի նպատակը եղել է լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման համար նախատեսված զենքի պահեստը հավելել է Associated Press-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ