Միամիտ-ռոմանտիկ ժողովուրդը հավատում է, խենթանում, լցնում հրապարակներն ու սպասում
Բլոգոսֆերա
Թատերագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էս միամիտ ու ռոմանտիկ ժողովուրդը երբ է հասկանալու, որ ինքն իր իսկ երկրի ներսում, կուսակցությունների շրջանում, չունի բարեկամներ ու ցավքաշներ: Ինքն ընդամենը զանգված է՝ երբեմն անդեմ ու անանուն, կուսակցությունների համար՝ քվե տվող... Ուրիշ ոչինչ: Կուսակցություններն իրենց բարո ու անբարո խաղերն են խաղում, մերթ իշխանական ու ընդդիմադիր ներկայանում՝ լուծելու համար իրենց պաշտոնների ու ստամոքսների հարցերը, իսկ միամիտ-ռոմանտիկ ժողովուրդը հավատում է, խենթանում, լցնում հրապարակներն ու սպասում, ոգևորվում, ցնծում... Ժողովուրդը դասեր չի առնում, ժամանակն ու պատմությունը նրա համար դասագիրք չեն դառնում... Դրա համար էլ՝ այս ժողովուրդը կեղծ հերոսներ ու կեղծ իդեալներ է ստեղծում, գնում է նրանց հետևից ու բախվում ունայնության պատին... Հիմա էլ նույն պատն է ու նույն կեղծ հերոսները, հիմա էլ նույն շփոթն է... Ու դեռ ինչքան է այս ամենը տևելու, ու դեռ ինչքան է ժողովուրդը թույլ տալու, որ իր ձայները դարձնեն աստիճան ու հարթակ, խաբեն ու խարդավեն, հուդայական կեղծ ժպիտներով մատնեն ու ծախեն... Գուցե վաղը, մայիսի 5-ին, վերջապես ժողովրդի մի մասը, որը Երևանում է, ուշքի գա ու կեղծ իդեալներին ու հակահերոսներին վերջապես ցույց տա երեք մատի կոմբինացիան և կառուցի իր երկիրը իր հավատով ու ազնվությամբ, իր շիտակ դիրքորոշմամբ...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան