Իսրայելը հրթիռային հարձակման է ենթարկել Սիրիայի ռազմական գիտահետազոտական կենտրոնը (տեսանյութ)
Մերձավոր Արևելք
Կիրակի գիշերը Իսրայելը հրթիռային հարձակում է գործել Սիրիայի ռազմական գիտահետազոտական կենտրոնի ուղղությամբ: Դամասկոսի բնակիչները հայտնում են Սիրիայի մայրաքաղաքում մի քանի վայրկյան ընդմիջումով հնչած 2 պայթյունի մասին: Ինչպես տեղեկացնում է ՍԱՆԱ պետական գործակալությունը, իսրայելական ռազմական ինքնաթիռը հարձակում է գործել կառավարական բանակի ռազմական դիրքերի վրա:
Պայթյունների կենտրոնում` Կայսուն լեռան շրջանում, տեղակայված են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հիմնական ռազմաբազաները և ռազմական հետազոտությունների կենտրոնը:
Անվտանգության ուժերի աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի ռազմա-օդային ուժերը վայր են գցել իսրայելական ինքնանթիռը հարձակման ժամանակ:
Իսրայելը դեռևս հրաժարվում է մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով անանուն է մնացել, հաստատել է տեղի ունեցածը. գրում է Ruusia Today-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ