Ոստիկանությունն ուշացումով միջամտեց. Ստյոպա Սաֆարյան
Բլոգոսֆերա
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Վաղ առավոտից մի քանի տասնյակ մարդկանց հաճախակի կուտակումներ են 2/2 եւ 2/3 տեղամասերի հարեւանությամբ /Նոր Նորքի 3-րդ զագված/: Հանձնաժողովներում «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված երկու անձերը պարբերաբար մոտեցել եւ դրա կապակցությամբ դժգոհությույն են հայտնել հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաեւ ոստիկաններին: Վերջիններս պատճառաբանել են, թե կուտակումը 50 մետրից այն կողմ է եւ ոչինչ չեն կարող անել: Օպերատիվ արձագանքման խումբը, 17:00-ի սահմաններում ժամանելով տեղամասի տարածք, հիշեցնելով ոստիկանապետի հայտարարությունը, պահանջեց ոստիկանության աշխատակիցներին ցրել խրոնիկ դարձած կուտակումը, քանի որ այն անմիջապես տեղամաս տանող մուտքային ճանապարհների վրա էր: Ոստիկանությունը վերջապես ուշացումով միջամտեց՝ վերացնելով կուտակումը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան